Արարատի մարզպետի հողն ու ունեցվածքը վտանգի տակ է

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երեկ Հայելի մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն անցնելու է թշնամուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Մինչ մենք քննարկում ենք, թե ԽՍՀՄ տարիներին Շուռնուխը ո՞ր երկրի կազմում էր, դավաճան Նիկոլը զորք է դուրս բերում Արցախից։ Հերթափոխի անվան տակ տղերքին ՀՀ են բերում, հետո էլ հայտարարում, թե ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որպեսզի զինվորները հետ վերադառնան իրենց ծառայության վայր։ Եվ դա անընդհատ է կրկնվում։
Ես պետք է անկեղծ ասեմ՝ ինձ ապշեցնում է Հայրենիքի հանդեպ մեր ժողովրդի այս աստիճան անտարբերությունը։ Ժողովրդի լայն զանգվածները դեռ մի կողմ դնենք՝ բա մտավորականությու՞նը։ Բա քաղաքական, ռազմական, հոգևոր վերնախա՞վը։ Ո՞նց էլի, ո՞նց է կարողանում մի ստոր դավաճանն այսպես խաբել ողջ ազգին։
Ուրեմն ասեմ, իմացեք՝ Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է թշնամուն հանձնելու։ Միայն չհարցնեք, թե որտեղից իմացա։ Պատասխանը կա համացանցում, մտեք և կարդացեք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) դեռևս մեկուկես ամիս առաջ հրապարակած հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Երասխից բացի նաև Պարույր Սևակ գյուղում են անցակետ տեղադրելու։ Հետո քարտեզի վրա գտեք Պարույր Սևակ գյուղն ու ամեն ինչ պարզ կդառնա։ Շարունակությունն էլ ասե՞մ…
Հիմա խնդրում եմ դուք ինձ բացատրեք՝ ինչու՞ ենք մենք այդքան ծանր տանում Շուռնուխի հանձնումը, բայց չենք նկատում ճիշտ նույն պահին Արցախից մնացած վերջին բեկորների փաստացի կորուստը։ Որովհետև Շուռնուխը ՀՀ տարածքու՞մ է։ Լու՞րջ։ Մինչև հիմա Հայաստան ու Արցա՞խ ենք անում։ Դե ի՞նչ ասեմ, ուրեմն եկեք պատրաստվենք Տիգրանաշենի դեպքերին...»:
Հատկանշական է, որ այս գյուղում բավականին մեծ ունեցվածք ունի Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ ճանապարհ նա կընտրի՝ ունեցվածքը վաճառել թուրքի՞ն, թե՞ ընդվզել, ոտքի կանգնել ու փրկել թե՛ գյուղը, թե՛ իր ունեցվածքը:

 

դիտվել է 2917 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am