5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 մլն է հատկացրել. Yerevan Today

Այս օրերին, երբ թշնամին Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր փոխըմբռնմամբ գյուղ առ գյուղ զավթելով հասնում է Գորիս, ճանապարհին Ադրբեջանի ցուցանակ է դնում, իսկ անհետ կորածների ծնողները թշնամուն հանձնած տարածքների դաշտերով մեկ ընկած փնտրում են իրենց որդիներին, Հայաստանի ՊՆ պաշտոնյաները, պարզվում է, անվրդով պատրաստվում են ռեստորանային կերուխումի:

Yerevan.Today-ի ձեռքի տակ են հայտնվել պետգնումներից խիստ ուշագրավ փաստաթղթեր, որոնցից պարզվում է՝ նախարարության մի խումբ աշխատակիցների այս օրերին հանձնարարված է 250 հոգանոց քեֆի ցուցակ կազմել, մշակել նախընտրելի «բլյուդների» մենյուն․․․ (թանկարժեք ալկոհոլային խմիչքներ, բուժինինա ու ռոքֆոր, 5-6 տեսակի պանրի ճոխ ընտրանի, աղցաններ) և անպայմանորեն չմոռանալ 10 կգ անանասի, 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակների մասին:


Իսկ ամենազավեշտալին ՊՆ քեֆի ցուցակը ամփոփող համերգային ծրագիրն է. պատվիրվել է 8 մենակատար՝ երգիչ-երգչուհիներով 2 ժամով համերգային ծրագիր, որպեսզի զվարճացնեն ՊՆ 250 հոգանոց աշխատակազմին:

ՊՆ-ում, փաստացի, պատերազմի հետևանքները չեն առաջացրել ծանր տրամադրություններ․ հակառակը, այստեղ պաշտոնյաները մտածում են ճոխ կերակուրներով քեֆ ուրախության մասին և սա այն դեպքում, երբ պատերազմը փաստացի ավարտված չէ, գերիների անհետ կորածների, Սյունիքում սահմանազատման լրջագույն խնդիրը կա ու դեռևս շատ մեծ՝ անլուծելի թվացող բեռ կա այս գերատեսչության ուսերին:

Հրապարակված պետգնումներով պատվիրակված ծառայությունը կմատուցի երևանյան ռեստորաններից մեկը՝ մարտի 8-ի առթիվ, մոտավոր՝ 7-8 մլն դրամով, 31 սեղան։ Փաստացի գնումն իրականացվել է, և շուտով Yerevan.Today-ը կհրապարակի փաթեթը շահող ռեստորանի անունը։

Ընդ որում՝ խիստ պայման է դրված կորոնավիրուսի հարցում․ 31 ճոխ սեղաններից օգտվելու իրավունքը կվաստակեն թեստավորումով զտված 250 առողջ ՊՆ ծառայողները․ սա որպես նախապայման՝ ընդգծվում է պետգնումների փաստաթղթում, բայց չի հստակեցնում՝ արդյո՞ք թեստավորումը ևս իրականացվելու է ՊՆ-ի բյուջեի հաշվին: Ի դեպ, հաջորդ կտրուկ պայմանը, որ դրվել է ռեստորանատիրոջ վրա, ՊՆ փարթին սպասարկող 10 մատուցողների բուժզննում անցած լինելն է։

Ի՞նչ խոսք, 250 հոգանոց քեֆ-ուրախության սցենարը ի սկզբանե պարտավոր էր մերժել նախարար Վաղարշակ Հարությունյանը, եթե անգամ ավանդույթի ուժով այն նշվել է այս ճոխությամբ։ Բայց նա չի արել, փոխարենը, նախարարի բարեհաճությունից օգտվելով, նրա ենթակաները քեֆի ցուցակ են կազմել և անցկացրել պետգնումներով։ Մինչդեռ, այդ 7-8 մլն դրամը պարզապես մեկ հրամանով պետք էր կտրել և ուղղել հենց Արցախում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների սգավոր մայրերին, քույրերին ու կանանց:

դիտվել է 977 անգամ
Լրահոս
Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից է վերադարձել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների օրը հայտնի է Բագրատ սրբազանն ուղիղ եթերով դիմեց ԱԱԾ տնօրենին Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազանը՝ վարչապետի իր թեկնածության մասին Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ-ի բացահայտումը Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am