Чемпион мира по прыжкам в сторону

Чемпион мира по прыжкам в сторону

Երեկ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, թե իր հրաժարականը պահանջողները «կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը»: Ինքն ամեն օր էլ այդպիսի հայտարարություններ է անում՝ անտրամաբանական, իրականության հետ կապ չունեցող, մանիպուլյատիվ: Դա օրվա անհրաժեշտությո՞ւն է, թե՞ աշխատաոճ: Պետք է արձանագրել՝ երկուսը միասին: Եթե այսօր նա խնդիրն ունի չպատասխանել, ենթադրենք, «Պադրոն Դավիթի» մեքենայությունների վերաբերյալ հարցադրումներին, կարող է մի հերթապահ հայտարարություն անել գերիների մասին, բայց միաժամանակ իր բարձրացրած խնդրի պատասխանատվությունը դնել նախկինների, գործընկեր պետությունների, նույնիսկ Երկիր մոլորակին մոտեցող երկնաքարի վրա: Ապացո՞ւյց, որքան ուզեք: Օրինակ՝ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Տավուշի մարզում իրեն թոշակի հարցով դիմող քաղաքացիներին բառացիորեն հայտարարում էր. «Դո՛ւք պտի բարձրացնեք ձեր թոշակը»: Ակնարկում էր, որ խանութից պետք է ՀԴՄ կտրոն պահանջեն, թեև չէր ասում, թե դա ինչպես անեն, եթե այդ գնումները գրանցվում են հիմնականում խանութի պարտքացուցակում: Այն ժամանակ էլ ինքը պատասխան չէր տալիս իր հպարտ քաղաքացուն, այլ գլխացավն իր գլխից դնում էր թոշակառույի գլխին: Հադրութում նոր գերիներ ունենք, բայց դա իրեն չի վերաբերվում՝ կարևորը, որ ՊԲ կողմից ոչ մի կրակոց չի եղել: Կամավորներն ինքնուրույն գնացել են զինամթերք ստանալու, պահեստապետը չի տվել, բայց գերագույն գլխավոր հրամանատարը դրա համար պատասխանատու չի, զորքերը համալրում չեն ստացել՝ դրա մասին բացահայտող գեներալն է մեղավոր, գյուղեր ու տարածքներ ենք հանձնում՝ GPS-ն ու ռուս խաղաղապահներն են պատասխանատու: Այս «անմեղությունների» շարքը երկար ու անվերջ կարելի է շարունակել: Բայց դա չէ խնդիրը, այլ այն, որ երկիրը դեռ գտնվում է մի մարդու ձեռքում (ոչ իշխանությունը, նա իշխանություն չունի), ով ամեն բանում մեղադրում է բոլորին, բացի իրենից: Նա իր ուսերին «մեծահոգաբար» վերցնում է «պատասխանատվություն» բառը, իսկ բովանդակությունը գցում ուրիշի վրա: Մենք ոչ թե երկրի ղեկավար, այլ «մի կողմ ցատկի» աշխարհի չեմպիոն ունենք:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 1640 անգամ
Լրահոս
Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան «Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազանը՝ խորհրդարանում ՔՊ-ականների բառապաշարի մասին Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Սիրելի՛ անտարբերներ, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարը, շարունակեք մնալ անտարբեր. Դավիթ Ամալյան Օդաչուն կարգադրել է ամպերից վեր բարձրանալ, 30 վայրկյան անց ուղղաթիռն անհետացել է. Իրանի նախագահի գրասենյակը նոր մանրամասներ է հայտնել Էդմոն ջան դուք նախկին էլ եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են․ «Լույս» հիմնադրամ Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները Եգիպտոսի ԱԳ նախարարը 44 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Իրան Բագրատ Սրբազանի դեմ տարվող հակաքարոզչության գործում ներգրավված են մասոնները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am