Այնտեղ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի անունը

Արցախի Հանրապետության ազգային անվատնգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել՝ Արցախի կորսված շրջանները հետ բերելու և հետագա անելիքների հետ կապված։

Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են: Բալասանյանի խոսքով՝ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցում:
«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապետությունը: «Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու»,- նշել է նա:

Բալասանյանը նաև չի բացառել, որ արցախցիները կարող են ստանալ ՌԴ քաղաքացու անձնագրեր։ Նման հայտարարությունները, հենց այնպես, օդից վերցված չեն կարող լինել, հատկապես եթե դրանք հնչում են Բալասանյանի շուրթերից։ Նախ նրա հայտնվելը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնում, եթե հաշվի առնենք Բալասանյանի՝ ՀՀ և ԱՀ իշխանությունների հանդեպ ցուցաբերած բացահայտ ընդդիամդիր և քննադատական կեցվածքը, արդեն իսկ շրջադարձային էր որպես քաղաքական լուծում։ Ներկա իրավիճակում Բալասանյանը փաստացի Արցախի ղեկավարն է, քանի որ և՛ գերիների վերադարձի, և՛ Արցախի կարգավիճակի, և՛ կորցրած շրջանները ետ բերելու հարցերը գտնվում է Բալասանյանի ղեկավարման տիրույթում, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանի ներկայությունն այս պահին զուտ սիմվոլիկ բնույթ է կրում։

Պազ է, որ ներկայումս Արցախում իշխանության առանցքային պաշտոններում նշանակումներն արվում են ռուսական կողմի համաձայնությամբ։ Ենթադրաբար այս փուլում Բալասանյանի կոշտությունն ու հողերը թշնամուն հանձնելու հարցում ընդգծված անզիջում կեցվածքը ձեռնտու է նաև ռուսներին՝ իրենց հետագա պլանների իրագործման համատեքստում։ Ամենամտահոգիչն, անշուշտ, արցախցիներին ռուսական անձնագրեր բաժանելու հարցն է, բայց դա այլևս անշրջելի գործընթաց է։ Ամենակարևորը շրջանները ադրբեջանական վերահսկողությունից դուրս բերելու հանելուկն է, որին հավատալը, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, չափազանց դժվար է։ Մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, ներառյալ ազատագրված բոլոր շրջանները, կորցրել ենք հաղթանակի խորհդանիշ Շուշին, տվել ենք հազարավոր զոհեր, ունենք տասնյակ հազարի հասնող վիրավորներ։

Ըստ էության հայտնի չէ, թե այժմ ինչ է կատարվում Արցախում։ Շատ թարմ դեպք՝ ադրբեջանական աղբյուրները վերջին օրերին գրում են, թե Հադրութում մարտեր են ընթանում, հայկական կողմը հերքում է այդ լուրերը։ Պատերազմի ընթացքում մենք ցավոք համոզվեցինք, որ հայկական կողմից ի սկզբանե հերքվող ադրբեջանական աղբյուրների լուրերը վերջնարդյունքում հաստատվում են որպես ճշմարտություն։ Հենց այս օրերին ադրբեջանական հարթակներում հայտնվել են կադրեր դեկտեմբերի 27-ին կատարված հայ զինվորականների սպանության մասին։ Հայկական կողմը հերքում է, և դժվար է ասել, թե որն է ճշմարտությունը։ Պատերազմի ժամանակ պետական լրատվության հանդեպ վստահությունը լիովին կորել է։ Նման պայմաններում Վիտալի Բալասանյանի հանելուկային հայտարարությունները ավելի շատ պոպուլիզմի, քան թե իրականության տպավորություն են թողնում։ Ուստի ճիշտ կլիներ լռել և այդ ամենի մասին խոսել այն ժամանակ, երբ այդ քայլերից որևէ մեկը գոնե իրականացված կլիներ։

Բալասանյանը նաև ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին. «Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել՝ Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն»,- ասել է նա։ Փաստորեն Բալասանյանը նախագահ Արայիկ Հարությունյանին բանավոր նկատողություն է արել, ընդ որում շատ տեղին նկատողություն, որն ավելի լիարժեք կլիներ, եթե այն վերաբերեր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև նրա ողջ քաղաքական թիմին։ Ինչպես ասում են՝ Բալասանյանի հայտարարության մեջ կարող էր լինել Ձեր անունը։


 Հայկ  Դավթյան

դիտվել է 8420 անգամ
Լրահոս
Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am