Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթում գերիների փոխանակման ժամկետների մասին ինչպես հայտնի է որեւէ հստակեցում չկա: Նիկոլ Փաշինյանին իսկզբանե չեն հուզել մարդկային կյանքերը, այլապես այդ համաձայնագրի ամենակարեւոր հարցը պետք է լիներ ողջերին փրկելու հարցի հստակությունը: Սակայն դա չխանգարեց, որ երկրի թիվ մեկ դավաճաը, հողատուն գերիների հարցն էլ մանիպուլացիայի ենթարկի եւ ամեն ինչ շրջի ընդդիմադիր ուժերի կողմը: Հրադադարից մոտ երկու ամիս է անցել, սակայն անհետ կորածների եւ ռազմագերիների հարցով կարելի է ասել սայլը տեղից չի շարժվում: Ադրբեջանը թերեւս չի շտապում մեզ վերադարձնել մեր տղաներին, հակառակը, անցած շաբաթ Հին Թաղեր եւ Խծաբերդ համայնքներից 150-ից ավելի նոր գերիներ են նրանք վերցրել: Ինչ է անում ՀՀ իշխանությունն այս ուղղությամբ, որ թվաքանակ է հրապարակում, ոչ էլ գործուն քայլեր են իրականացվում: Մինչ այս պահը Հայաստան են վերադարձել 44 ռազմագերիներ, որոնց մեր տեղեկություններով Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Ռուսաստանի ղեկավարի հորդորով, իսկ Վլադիմիր Պուտինի հետ հարցով քննարկում է ունեցել Ռոբերտ Քոչարյանը: Փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու վարչախումբը գերիների չվերադարձնելու մեղքը փորձում են գցել ընդդիմության վզով, ասելով, թե երկրում ապակայուն իրավիճակը թույլ չի տալիս զբաղվել այդ հարցերով: Փաշինյանը հերթով իր մոտ ընդունում է նրանց ծնողներին, չգիտես ինչ քննարկում է ծավալվում, բայց դատելով որոշների հրապարակային գործողություններից, կարելի է հասկանալ, թե որ ուղղոթյամբ ա աշխատում Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեսանք անցած հինգշաբթի, երբ Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները եւ քաղաքացիները շրջափակել էին կառավարության շենքը, նրանց վրա անսպասելի հարձակվեցին գերիների հարազատներն ու ծնողները՝ հորդորելով դադարեցնել իրենց ակցիաները, քանի որ այդպիսով ապակայունացնում են իրավիճակը, խանգարում պրոցեսներին, թե ինչպես, բնականաբար, չասացին, եւ չէին էլ կարող ասել, քանի որ ամենամանիպուլատոր վարչապետի ուղեղում անգամ նման պատճառաբանություն չէր փայլատակել: Մոտ մեկ շաբաթ է ընդդիմությունը կարելի է ասել անցել է պասիվ ռեժիմի, մեծ հանրահավաքներ, երթեր չի իրականացնում, բայց ինչպես տեսնում ենք, սայլը կրկին տեղից չի շարժվում: Քանզի ՀՀ-ում այս իշխանության որեւէ պաշտոնյայի այդ հարցը չի հետաքրքրում: Մեր տեղեություններով Մոսկվա գործուղված փոխվարչապետեր ոչ Տիգրան Ավինյանը, ոչ Մհեր Գրիգորյանը ռուս գործընկերների հետ չեն քննարկել այս հարցը: Նրանց վարքագիծը զարմացրել, նույնիսկ հունից հանել է Լավրովին: ՌԴ արտգործնախարարը չի թաքցրել զայրույթը, հայ պաշտոնյաներին նախատելով, թե ինչ հայ եք, որ այս հարցով անգամ չեք հետաքրքրվում.<Ես կիսով չափ եմ հայ, բայց այդ միտքը ինձ հանգիստ չի տալիս> մոտավորապես ասել է նա: Եւ այդուհանդերձ իշխանություններին վարչապետի մակարդակով հաջողվում է հարցը շուռ տալ ընդդիմության դեմ եւ ասել, որ նրանք են մեղավոր, որ մինչ այս պահը մեր տղաները տուն չեն վերադարձել:
Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը:
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման
ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են
լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում:
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։
Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում