Գառնիկ Իսագուլյանը այսօր 15:00-ին հրավիրվել է Ոստիկանության բաժանմունք
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր 15:00-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն ոմն Արամ Ղլեչյանի բողոքի հիման վրա, որն առնչվում է Սամվել Բաբայանի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գառնիկ Իսագուլյանը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել: Ձերբակալման հիմք էր հանդիսացել Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութը, որը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, բռնության կոչ է դիտարկվել: