Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ դավաճան է

Նիկոլ Փաշինյանի կիրակնօրյա հարցազրույցը ամբողջությամբ ստախոսություն էր՝ այդ հասկացության շատ ուղիղ իմաստով։ Միմյանց հակասող, երբեմն անհեթեթության հասնող անտրամաբանական պնդումները նոր տարակույսներ ու կասկածներ առաջացրին մեր հայրենիքում կատարված և դեռ սպասվող իրադարձությունների

վերաբերյալ՝ ըստ էության վերահաստատելով Նիկոլ Փաշինյանի տգետ կառավարիչ և դավաճան լինելու իրողությունը։ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, պատասխանալով Պետրոս Ղազարյանի հարցին, թե ադրբեջանցիները հանգիստ ելումուտ են անում Հայաստանի տարածքում, մտել են Սյունիքի տարածք, դեմքի՝ իրեն բնորոշ արտահայտությամբ պնդում էր, թե Հայաստանը անկախություն է ստացել Խորհրդային Հայաստանի տարածքում, և այդ տարածքն անձեռնմխելի է, ադրբեջանցիները ՀՀ տարածքի վրա ոտք չեն դրել։ Ընդամենը մեկ օր անց՝ օրը ցերեկով, Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանցի զինվորները տեղադրել են Azərbaycana xoş gəlmisiniz («Բարի գալուստ Ադրբեջան») ամոթաբեր ցուցանակ։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այդ լուսանկարը, առկա է նաև տեսանյութ։ «Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհին. ցուցանակ են տեղադրում։ Տեսնու՞մ եք գրառումը բարի գալուստ Ադրբեջան։ Դե ասեք սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիշտը սա էր, որ Զանգեզուրում թուրքը պիտի գրի բարի գալուստ դժոխք։ Հպարտացեք անթասիբներ»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի սուտը պայթեց տեղում․ Սյունիքում ադրբեջանցիներ կան․ սա փաստ է։ Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Սյունիքում տարածքային ճշտումներ կատարելու մասին որևէ կետ չկա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ճշտումները կատարելու մասին բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա արվել է Սյունիքի էսկալացիան կանխելու համար։ Այսինքն՝ բանավոր պայմանավորվածությամբ՝ Սյունիքը գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք հանձնվում է թշնամուն։

Հարցին, թե ո՞վ է վերահսկելու մայրուղիները, կոնկրետ՝ Գորիս-Կապան մայրուղին, Փաշինյանը պատասխանել է, որ մայրուղիները, որպես կոմունիկացիաներ, պետք է բաց լինեն, իսկ թե ում վերհասկողությամբ՝ դեռ քննարկվում է։ Փաստորեն, բացառված չէ Սյունիքի սահմանային ճշգրտումներն ավարտվեն նրանով, որ ՀՀ պետական սահմանից ներս գտնվող մայրուղիները վերահսկվեն Ադրբեջանի կողմից, հակառակ պարագայում անհասկանալի է, թե այս թեմայով ինչ քննարկում կարող է լինել ընդհանրապես։ Եթե Գորիս-Կապան-Մեղրի մայրուղիների հսկողությունը վերապահվելու լիներ ՀՀ զինված ուժերին կամ ռուս խաղաղապահներին, ապա Փաշինյանը չէր վարանի այդ մասին հպարտորեն հայտարարել։ Եթե նա խոսում է քննարկման մասին, կնշանակի բանավոր պայմանավորվածություն կա՝ վերահսկողությունը ադրբեջանական կողմին հանձնելու մասին։ Գորիս համայնքի տարածքում Գորիս-Կապան մայրուղու վրա <<Բարի գալուստ Ադրբեջան>> ցուցանակի տեղադրումը պատահական չէ․ դա, Փաշինյանի ասած, քննարկման արդյունքն է։ 

Նիկոլ Փաշինյանը հատուկ զոմբիների համար կրկին և վերստին կրկնեց, թե ինքը իրավիճակի պատասխանատուն է, սակայն մեղավորը չէ։ Պետրոսի՝ <<բա ո՞վ ա մեղավոր>> հարցը շատ ուշագրավ պատասխան ստացավ։ Փաշինյանը, մուննաթ գալով, սկսեց պատմել, թե իրեն տարբեր տեղերից ասել են, որ պատերազմի ժամանակ կամավորականների զորախմբին զենք չեն տվել, չնայած որ զենքի պահեստը լեփ-լեցուն է եղել զենքով․ <<Եթե պարզվի, որ այս պնդումները ճիշտ են, բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու>>,- հայտարարել է նա։

Նախ՝ երկրի ղեկավարը, առանց վերջնական ճշգրտման և իրական ապացույցների, իրավունք չունի նման անպատասխանատու հայտարարություն անել։ Բացի այդ՝ եթե անգամ եղել է նման խայտառակ միաջադեպ, կամ էլ գուցե դա եղել է գործելաոճ ողջ պատերազմի ընթացքում, ինչն էլ, ըստ Փաշինյանի տրամաբանության, հանգեցրել է պարտության, ապա այդ ամբողջի թիվ մեկ պատասխանատուն հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, և եթե զինվորականը զենք չի ստացել, զենքի պահեստի զենքերը չեն օգտագործվել, ապա դրա մեղավորը հենց ինքն է ի պաշտոնե, որովհետև զենքի պահեստը բացելու կամ չբացելու լիազորությունները տրվում են գերագույն գլխավորի հրամանով նշանակված անձանց կողմից։ Այլ կերպ ասած ՝Փաշինյանը հրապարակավ խոստովանել է, որ ինքը դավաճան է, որովհետև պատերազմի ժամանակ անգամ տեղյակ չի եղել՝ զինվորը զենք ունի՞, թե՞ ոչ, ավելին՝ անգամ եղած զենքը միտումնավոր զինվորին չի տրվել, որ կռվի։
Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում․ մարդն ասում է, որ ինքը դավաճան է, նաև տգետ ու անկարող։


Հայկ Դավթյան

դիտվել է 11079 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am