Ասենք՝ Պուտինն ու Ալիևը Նիկոլի ձեռքը սեղմեցին... Հետո ինչ, ուրիշ փաստաթուղթ էլ կա՞ ստորագրելու

Օրերս, լրատվական կայքերից մեկը հայտնեց, որ 2021 թվականի հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և այդ հանդիպման նպատակն է՝ հստակեցումներ կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ կապված:

Իշխանություններն առայժմ ոչ հաստատել են, ոչ հերքել են այս տեղեկությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական կողմը ակտիվ շփումների մեջ է՝ Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև՝ նման հնարավորությունը չի կարելի բացառել:

Լավրովը հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, քննարկում նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման ընթացքը, ռուսներն Արցախում բնականոն կյանքին են վերադարձնում արցախցիներին՝ ապահովելով կենսական նշանակության գործառույթներ, այսինքն՝ Պուտինը ստանձնել է ոչ միայն քաղաքական համաձայնության ու խաղաղապահ առաքելության իրականացում, այլև հումանիտար աջակցության իրագործում:

Հիմա՝ Պուտինի խնդիրն է՝ պահել նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ու կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց այստեղ խնդիր կա՝ պաշտոնական Բաքուն՝ Ալիևի մակարդակով հայտարարում է , որ չի ցանկանում բանակցություններ, հակամարտությունն ավարտվել է Բաքվի համար նպաստավոր պայմաններում, ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը լուծել է խնդիրը:

Այսինքն՝ սա Անկարայի դիրքորոշումն է. Ալիևն ասում է այն, ինչ մտածում է Էրդողանը: Այսինքն՝ եթե Ալիևը իսկապես գնա բանակցությունների՝ դա դուր չի գալու Էրդողանին: Կնշանակի՝ հետ քայլ «հաղթական» դիրքերից:

Հիմա ռուսները շարունակում են դիրքավորվել բանակցային ֆորմատի շրջանակներում...

Երևանի և Բաքվի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օգնել է խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղի հարցում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում:

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում, նկատել է Պեսկովը: «Ընդհանուր առմամբ, 2020 թվականին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունները Եվրոպայում, ինչպես նաև հենց մեր սահմանների մոտ, դա այն է, ինչ միջազգային հանրությունը չպետք է թույլ տար: Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, այդ ամենը կանգնեցնելուն ուղղված նրա ջանքերը, դրանք իհարկե թանկ արժեն, և դժվար է թերագնահատել դրանք»,- ասել է Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Պուտինին հաջողվել դա անել, Պեսկովը նշել է, որ դա տեղի է ունեցել և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, ինչն էլ թույլ է տվել Պուտինին միջնորդ հանդիսանալ կարգավորման գործում:
Պեսկովը հավելել է, որ չի պատկերացնում, թե ինչ կարող էր Պուտինն ասել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ կանգնեցնելու համար ռազմական գործողությունները: «Պուտինն անձամբ է զբաղվել այդ հարցով: Նա երկար օրեր է անցկացրել հեռախոսի խոսափողը ձեռքում»,- հավելել է նախագահի խոսնակը:

Վերջինս շեշտել է, որ Պուտինը ստիպված է եղել զրույցներ ունենալ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որոնց մի մասի մասին է տեղեկություն հրապարակվել մամուլի ծառայության կողմից:

Անդրադառնալով պատերազմում ընկած 5000 զոհերին՝ Սոլովյովը համեմատականներ է տարել երկրի բնակչության և կրած մարդկային կորստի մասշտաբների միջև: Ըստ նրա՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի բնակչության թիվը, զոհերի քանակը և համեմատելով Ռուսաստանի մասշտաբների հետ՝ կարելի է պատկերացնել, որ 40 օրում ՌԴ-ում 350 000 մարդ կզոհվեր:

Եթե Մոսկվայում առաջիկայում իսկապես կայանա Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ բանակցություն, դա կնշանակի նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս նոր՝ հետպատերազմյան իրավիճակում նոր բանակցություններ, հետևաբար՝ չի կարելի բացառել նաև նոր փաստաթղթի ստորագրումը: Եթե լինի նման ընթացք՝ կնշանակի, նորից առանց՝ իր «սիրելի ժողովրդի» ու «հպարտ քաղաքացիներին» տեղեկացնելու՝ նա Ադրբեջանի գնում է նոր համաձայնության:

Այս եռակողմ հնարավոր հանդիպումը ծառայելու է նաև քաղաքական նպատակների՝ Փաշինյանը ցույց է տալու, որ նրա ձեռքը սեղմում է Պուտինը, իսկ «հաղթանակած Ադրբեջանի» նախագահը, եկել է իր հետ բանակցելու, թեև երկու ամիս կրկնել է, որ հակամարտությունն ավարտվել է:

Բայց, եթե նույնիսկ այդ բանակցությունները կայանան՝ պատերազմից 3 ամիս անց, ո՞վ է սեղմել Փաշինյանի ձեռքը, կամ այցելել նրան... Այս հարցը՝ ընտրությունների գնալու ցանկություն արտահայտած Փաշինյանին չի՞ հետաքրքրում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4726 անգամ
Լրահոս
Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am