Հայկ Մարությանին ասեք՝ մետրոյի Աջափնյակ կայարանում գոնե սերիալ նկարի Նիկոլի մասին

Երևանի ավագանու` այս շաբաթ հաստատած բյուջեով՝ 2021 թվականի մայրաքաղաքի բյուջեն կունենա 92 մլրդ 420 մլն 288 հազար 700 դրամի եկամուտ, ծախսերը կկազմեն 100 մլրդ 776 մլն 765 հազար 500 դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը) կլինի 8 մլրդ 356 մլն 476 հազար 800 դրամ։

Երևան քաղաքապետարանի աշխատակիցների 2021 թվականի պարգևավճարների ֆոնդը կազմելու է 1 մլրդ 23 մլն դրամ, որը շուրջ 49%-ով պակաս է ընթացիկ տարվա ֆոնդից։ Այսինքն՝ ընդհանուր քաղաքային ծախսերի 1 տոկոսը կկազմի պարգևատրման ֆոնդը։ Հատկանշական է, որ Երևանի 2021 թվականի եկամուտները, 2020 թվականի համեմատ, նվազել են առնվազն 8 տոկոսով․ ընթացիկ տարվա համար ի սկզբանե պլամավորված էր 100 մլրդ դրամից ավելի եկամուտ, թեպետ դժվար է ասել, որ այդ եկամուտներն իրականում ապահովվել են։ Անցյալ տարվա համեմատ՝ 644 մլն դրամով ավելի քիչ է պլանավորված նաև դեֆիցիտը, թերևս այն պարզ պատճառով, որ քաղաքային իշխանության համար բավականին բարդ է գտնել ճեղքվածքը փակելու աղբյուրներ։ Ներկա վիճակում ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին ֆինանսավորման աղբյուրները կայուն չեն։

Չնայած համեմատական նվազմանը՝ Երևանի բյուջեի դեֆիցիտը շարունակում է մնալ
շատ բարձր և ռիսկային։ Այսպես՝ 2019 թվականին Երևանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 1 մլրդ 269 մլն դրամ, իսկ եկամուտները եղել են 83 մլրդ 77 մլն դրամ: Երևանի 2018 թվականի բյուջեում դեֆիցիտը ընդամենը 4,8 մլրդ դրամ է կազմել, այն դեպքում, երբ եկամուտները պլանավորված են եղել 80 մլրդ 189 մլն դրամ: Մինչդեռ 2020 թ. Երևանի բյուջեում դեֆիցիտը պլանավորված է 9 մլրդ 112 մլն դրամ, այսինքն` 100 մլրդ պլանավորված եկամուտների դեպքում: 2021 թվականին պլանավորված է 8 մլրդ 356 մլն դեֆիցիտ՝ 92 մլրդ 420 մլն մուտքերի դեպքում։ Թվերը ցույց են տալիս, որ թավշյա հեղափոխությունից հետո և՛ տոկոսային հարաբերակցությամբ, և՛ բացարձակ թվերով, Երևանի բյուջեի դեֆիցիտը ֆանտաստիկ տեմպերով աճել է, ինչը չի կարելի ասել քաղաքային տնտեսության և ենթակառուցվածքների մասին։

Սև ու սպիտակի հայտնի լոզունգով իշխանության եկած թավշյա քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր կառուցել մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը՝ <<Թումո>> այգու մոտ, վերացնել հակահիգիենիկ գազելները՝ դրանք փոխարինելով ժամանակակից, ավելի մեծ տարողությամբ ավտոբուսներով։
Երևանի 2021 թվականի բյուջեում մետրոյի նոր կայարանի մասին խոսք չկա։ Հենց այդպես՝ ոչ կի բառ գրված չէ։ Հայկ Մարությանին թերևս կարելի է առաջարկել, որ  մետրոյի Աջափնայկ կայարանում գոնե սերիալ նկարի՝ <<Անկարգ Նիկոլ>> մոտիվներով։
Բյուջեում նշված է, որ տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար: Թե ինչ տրանսպորտային միջոցների և քանի միավորի մասին է խոսքը, հայտնի չէ։ Պարզ չէ նաև, թե այդ 4 մլրդը ինչ կփոխի Երևանի կռացած ուղևորի կյանքում և, ի վերջո, որքանով կբարելավվի Երևանի տրանսպորտի խայտառակ վատ աշխատանքը։ Այս պահի դրությամբ՝ անառու է, որ տրանսպորտի վիճակը Հայկ Մարությանի կառավարման շրջանում վատթարացել է։

«Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1.145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը: Երևանում նորացման ենթակա 4651 վերելակ է հաշվառված: Այսինքն՝ 100 նոր վերելակը ընդհանուր վերելակային տնտեսության 3տոկոսն էլ չի կազմում: Ահա այսպիսի հուսահատ, կորսված երազանքների և չիրականցված խոստումների բյուջե։


Հայկ Դավթյան

դիտվել է 7152 անգամ
Լրահոս
«Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am