«Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է հեռացնել Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խմբակցությունը հարցի վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ, այն ընդգրկված է նաեւ երկուշաբթի կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ «Զոհրաբյանի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ»։ Օրինակ են բերվում պատգամավորի ֆեյսբուքյան մի քանի գրառումներ, որոնցից մեկը դեկտեմբերի 17-ին է արվել․ «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։ Ըստ նախագծի հեղինակների՝ Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Պարզից էլ պարզ է, որ գործընթացի պատճառը Զոհրաբյանի ելույթներն են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հակառակ պարագայում իմքայլականները բազում առիթներ են ունեցել , բայց անտեսել են մարդկանց անօտարելի իրավունքները ոտնահարող ելույթ-կոչերի նկատմամբ: Զորօրինակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի պաշտոնանկության հարց այդպես էլ չբարձրացրեցին, երբ տիկինը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի քանի ֆեյք կռվածների, կամավորականների ուղերձը՝ լի սպառնալիքներով, այդ թվում նույն Նաիրա Զոհրաբյանին ներքնազգեստ ուտեցնելու սպառնալիքով։ Իմքայլականները չմտահոգվեցին, երբ իրենց շեֆը՝ դավաճան հողատուն դատավորներին «վնգստացող» էր անվանում, դիվանագետներին էլ՝ «կոշիկ լիզող»։ Իսկ առհասարակ, ով եք դուք, որ մի հատ էլ իրավունք եք վերապահում քննել ուրիշների պաշտոնանկության հարցը: Դուք ոչ միայն վերջացած իշխանություն եք, այլ վերջացած մարդ, որոնց համար հայրենիք հանձնելը մտահոգիչ չէ, մոտ հինգ հազար մարդու գլուխ ուտելը մտահոգիչ չէ, Հայաստանի դռները թշնամու առջեւ բացելը մտահոգիչ չէ, դուք չեք մտահոգվում ոչ գերիների, ոչ անհետ կորածների ու վիրավորների հարցով, բայց, այ, մտահոգված, վշտացած եք, երբ ձեզ ձերպեսներին հայրենիքի զգացողություն ունեցող մարդը ժեխ է անվանել: Բա ժեք չեք, ինչ եք: Ժեխ չլինեիք, նոյմեբերի 9-ից հետո կամ փասափուսաներդ կհավաքեիք ու անձայն կհեռանայիք՝ ներողության մի տեքստ հրապարակելով, կամ էլ մեղքի ու ամոթի զգացումից ինքնասպան կլինեիք:
Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը:
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման
ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են
լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում:
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։
Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում