Այո՛, պաշտոնական Երևանն արեց հնարավոր ամեն բան սեփական պարտության համար. Военное Обозрение-ն վերլուծել է՝ արդյո՞ք Հայաստանը կարող էր հաղթել Արցախյան վերջին պատերազմում

Ռուսական Военное Обозрение կայքը հրապարակել է վերլուծաբան Ալեքսանդր Խառալուժնիի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է՝ արդյոք Հայաստանը կարող էր հաղթել վերջին Արցախյան պատերազմում և թե ինչ կլիներ վերջինիս հաղթանակի դեպքում: Փոխանցում է Tert.am-ը։

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Այս ռազմական բախման վերջնարդյունքի «այլընտրանքային» տարբերակի դիտարկումն առավել հետաքրքիր է, քանի որ նախորդ մարտում հայկական կողմը շահեց նույն մասնակիցների և նույն ռազմական գործողությունների պարագայում: Եվ ինչու՞ այս անգամ ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Կարո՞ղ էր այլ կերպ լինել: Ի դեպ, Հայաստանում որոշ մարդիկ այժմ էլ պնդում են՝ «հենց սկզբից հաղթանակի փոքրագույն շանս չկար»: Անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր է գալիս, բայց ճշմարտությունն ամենևին էլ այդպես չէ: Ուրեմն կարո՞ղ էր Հայաստանը հաղթել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Եկեք վերլուծենք որոշ գործոններ:

Այո՛, պաշտոնական Երևանն արեց հնարավոր ամեն բան սեփական պարտության համար: Այնպես չէ, որ նրանք չէին պատրաստվել առաջիկա մոտալուտ բախմանը: Ուղղակի վերջիններս գործեցին շատ ավելի անխոհեմ: Հայատանը պատրաստվում էր 90-ականների տիպի պատերազմի և այն մակարդակի թշնամու հետ կռվին, որն առաջին կռվի ժամանակ ուներ ադրբեջանական բանակը: Հետևանքն էլ հենց այս խնդիրների մեծ շարքն է, որն ի վերջո հանգեցրեց ջախջախիչ պարտության և չվերածվեց վերջնական պարտության միայն Ռուսաստանի միջամտության շնորհիվ:

Բաց դիրքեր, որոնք պաշտպանված չէին հրետանային կրակներից և օդային հարվածներից, ՀՕՊ արդյունավետ համակարգի բացակայություն և բառացիորոն բոլոր ոլորտներում՝ կրիտիկական սխալ հաշվարկներ. հայկական կողմի նույնիսկ ամենալուրջ անհաջողությունները թվարկելու համար ամենամեծ հոդվածի ծավալն անգամ բավարար չէ: Ո՛չ մարդիկ, ո՛չ սարքավորումները, ո՛չ էլ ռազմական ինժեներական կառույցները պատրաստ չէին հակամարտության վերսկսմանը:

Այս առնչությամբ պետք է հիշատակել Հայաստանի ռազմական հետախուզության և հակահետախուզության աշխատանքի կատարյալ ձախողման մասին: Բաքվի՝ պատերազմին նախապատրաստվելն այնքան ակնհայտ էր, որ միայն կույր մարդը կարող էր այն բաց թողնել: Լայն քննարկման առարկա էր ադրբեջանական ԱՆ ինքնաթիռներով տխրահռչակ օդանավակայանը. այդ ինքնաթիռների օգնությամբ զննվել և «կոտրվել է» առանց այդ էլ ոչ փայլուն հայկական ՀՕՊ համակարգը, սակայն մարտերի առաջինից մինչև վերջին օրը ոչ մի ռումբ կամ հրթիռ չի ընկել այդ օդակայանի վրա: Այս առնչությամբ ծագած «ինչո՞ւ» հարցին Հայաստանում ոչ ոք չի կարող ադեկվատ պատասխան տալ:

Ի դեպ, սա վերաբերում է նաև շատ այլ նմանատիպ հարցերի: Փաստորեն, Հայաստանը և, համապատասխանաբար, չճանաչված Արցախի պաշտպանները կարող էին միայն մեկ դեպքում հաղթել՝ ստիպելով ադրբեջանական բանակին սերտորեն «խրվել» Լեռնային Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտու» ամենախրթին դիրքային մարտերի մեջ, վատագույն դեպքում նախալեռներում և լեռներում, որոնք, կարծես թե, հայկական կողմը պետք է իմանար «իր ձեռքի 5 մատի» պես»: Սա պետք է ուղեկցվեր պատասխան հարվածներով ոչ միայն առաջ մղվող թշնամու ուժերի, այլև դրա ամենակարևոր ռազմական թիրախների՝ առաջին հերթին ավիացիոն կայանների և անօդաչու թռչող սարքերի դեմ:

Ասել, ինչպես այսօր շատերն են փորձում անել, որ Հայաստանը «ոչինչ չուներ դիմակայելու շատ ավելի լավ տեխնիկապես հագեցած թշնամուն»՝ հիմնովին սխալ է: Բոլոր չորս ամիսների ընթացքում «բերանը ջուր առած» «Իսկանդեր» և «Տոչկա Ու» համակարգերը, այդպես էլ երկինք չբարձրացած «ՍՈւ-30ՍՄ»-ը, «տեխնիկական հետամնացություն» չէ, այլ Երևանում ղեկավարության շրջանում քաղաքական կամքի և համարձակության պակաս: Չեմ համարձակվի հաստատ պնդել այդ, բայց միգուցե հայկական կողմը հնարավորություն ուներ հաղթանակ կորզել նաև ընթացիկ պատերազմում: Բայց դրա համար, բուն իմաստով հակամարտության բռնկման առաջին իսկ օրերից, անհրաժեշտ էր գործել բոլորովին այլ կերպ:

Երևանը պետք է հասկացներ, որ երկիրը կենաց-մահու կռիվ կտա Արցախի հողերի յուրաքանչյուր թիզի համար՝ համարելով այն իր սեփականը: Պետք էր օգտագործել իր տրամադրության տակ եղած զենքի ամենաարդիական տեսակները`ավիացիան, առաջին հերթին, հայտարարել իրական, և ոչ թե ցուցադրական զորահավաք, իսկական ռազմական դրություն:

Հայաստանի ղեկավարությունը պետք է անհապաղ որոշեր կամ բանակցեր Բաքվի հետ` թեկուզ «անվտանգության գոտին» կորցնելու գնով, դրանով իսկ որոշ չափով հետաձգելով պատերազմը և վերջապես իրապես սկսեր դրան պատրաստվել: Կամ կարող էին պայքարել եղածի հետ, բայց կռվել՝ չփորձելով ժամանակակից մարտական պայմաններում պաշտպանության համար ակնհայտորեն ոչ պիտանի դիրքեր գրավել, ու հակագրոհել ՝ փորձելով թշնամուն պարտադրել պատերազմի իրենց ռազմավարությունը: Խնդիրն այն է, որ հայկական բանակը և ԼՂ ուժերը չունեին որևէ ռազմավարություն, ընդհանրապես ոչ մի ծրագիր: Ամեն դեպքում, գոնե դրսից այդպես է թվում:

Ի՞նչն էր Հայաստանին պակասում ադրբեջանական հարձակման ընթացքում հարավում՝ Իրանի սահմանի երկայնքով. մարդի՞կ, տեխնիկնե՞ր, հրամանատարնե՞ր, որոնք ի վիճակի են ժամանակին կայացնել միակ ճիշտ որոշումը և պատասխանատու լինել դրա համար: Բազմաթիվ ռազմական փորձագետներ կարծում են, որ հաջողությամբ հակահարված տալով այս ուղղությամբ կամ Լաչինի դիմացի կիրճում, հայկական կողմը կարող էր լավ «եռման կաթսա» կազմակերպել հարձակվող թշնամու ուժերի համար, և հնարավոր է մեկից ավելի: Դրանից հետո չէր լինի Շուշիի ոչ մի հանձնում, ոչ էլ վերջնական պարտություն:

Ստիպելով ադրբեջանական զորքերին դադարեցնել հարձակումը, անցնել գործողությունների՝ իրենց շրջապատված ստորաբաժանումները ազատելու համար, իսկ հետո ՝ պաշտպանական, հայկական բանակը կարող էր խափանել «բլիցկրիգի» վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի պլանները և կորուստներ պատճառելով նրանց ստիպել նահանջել:

Հետագա իրադարձությունների լույսի ներքո պարզ է դառնում, որ դա նրա համար կլիներ հնարավոր առավելագույն հաջողությունը: Իհարկե, ոչ ոք լրջորեն չի խոսում «դեպի Բաքու երթի» մասին: Բայց այդ դեպքում նվաստացուցիչ խաղաղություն կնքելու անհրաժեշտություն չէր լինի, ինչը իրականում նշանակում է «ազատ Արցախի» անհետացում: Չէ՞ որ պարտության բացակայությունը երբեմն հաղթանակ է»:

դիտվել է 634 անգամ
Լրահոս
Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am