Փաշինյանը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը. աներեւակայելի հույսեր է փայփայում

«Փաստ» թերթը գրում է «Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո հայաստանյան հասարակությունը շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում է։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ ներքաղաքական հարթության վրա հասարակական, քաղաքական դաշտի, մտավորականության, գիտակրթական աշխարհի, հոգևոր դասի գերակշիռ մասը առաջ է քաշում Փաշինյանի հրաժարականի պահանջը, որից հետո նախատեսվում է օրակարգ բերել ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը այս անցումային փուլն անցկացնելու և ավելորդ ներքաղաքական սրացումներից խուսափելու համար։ Եթե առավել խոր դիտարկենք, ապա ինչոր իմաստով ներկայիս փուլում ընտրությունների անցկացումը անգամ ձեռնտու կլիներ ընդդիմությանը, քանի որ իշխանությունների վարկանիշն իրենց ապաշնորհության պատճառով օրեցօր հողին է հավասարվում, որը հնարավորություններ է բացում, որպեսզի ապագա խորհրդարանում ներկայիս ընդդիմադիր ուժերը կարողանան մեծամասնություն ձևավորել։

Բայց, ինչպես տեսնում ենք, ընդդիմությունը հապշտապ ընտրությունների ճանապարհը չի ընտրել։ Խնդիրն այն է, որ ներկայիս էմոցիոնալ և հուզական իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը չի բխում երկրի ու պետության շահերից։ Հապշտապ անցկացված ընտրությունները ոչ միայն հանրային իրական տրամադրությունները չեն արտացոլի, ինչի վառ վկայությունն էին 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները, այլև այս պառակտված իրավիճակում դրանց անցկացումը կարող է մեծացնել ներքաղաքական լարվածության՝ ընդհուպ ընդհարումների հավանականությունը։ Իսկ յուրաքանչյուր ներքաղաքական ցնցում կարող է լինել հակառակորդի օգտին, բայց սա չի նշանակում, որ ժողովրդին պարտության առաջնորդած և իրենց ապաշնորհությամբ աչքի ընկած իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարել։ Իսկ ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները։ Քիչ չէ, որ նրանք կապիտուլ յացիայի են ենթարկել մեր հայրենիքը, չեն տիրապետում իրավիճակին և չեն կարողանում համարժեք արձագանք տալ ազգային անվտանգության համար ստեղծված սպառնալիքներին, դեռ մի բան էլ փորձում են հնարավորինս երկարաձգել իրենց իշխանությունը։


Ըստ այդմ, Փաշինյանը հանրությանը տարբեր թեզերով մանիպուլացնելու հնարքներ է բանեցնում, թե իր հեռանալու հանրային պահանջ չկա, եթե այն լիներ, ապա ընդդիմությունը անպայման կպնդեր արտահերթ ընտրությունների անցկացման վրա։ Այս համատեքստում նա ընդգծում է, թե միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ով կարող է լինել իշխանություն։ Ընդ որում, Փաշինյանը մի կողմից՝ խոսք է բացում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից՝ խոսում է իր ներկայացրած վեցամսյա ճանապարհային քարտեզում արտացոլված դրույթների իրականացման անրհաժեշտության մասին։ Բայց եթե ինքը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա ինչպես է ստացվում, որ իր ներկայացրած ճանապարհային քարտեզում դրա մասին որևէ խոսք չկա։ Այնպես է ստացվում, որ իշխանություններն ուղղակի շահարկում են արտահերթ ընտրությունների թեման։ Դրա մասին է նաև վկայում այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի և երբ իշխանությունները դրան պատրաստ կլինեն:

Իսկ թե մոտավոր ե՞րբ հնարավոր կլինի ընտրությունների անցկացումը, Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում։ Իսկ ի՞նչ է նշանակում տեխնիկապես և ֆիզիկապես պատրաստ լինելը։ Միգուցե իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը հույս ունեն, որ կկարողանան ժամանակ ձգել, ամրապնդել իրենց իշխանությունը տեղերում, ինչ-որ հրաշքով, «մեդիատեռորներով», մանիպուլ յացիաներով փրկել իրենց զրոյական վարկանիշը կամ ծայրահեղ դեպքում պարզապես գնալ ընտրությունների և կեղծել դրանց արդյունքները։ Այս բոլոր տարբերակներն էլ իշխանություններն իրենց աչքի առաջ ունեն։ Այնուամենայնիվ, Փաշինյանի փայփայած երազանքները շատ արագ կարող են շրջվել իր դեմ, քանի որ ժամանակն աշխատում է ոչ իր օգտին։

Երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու ոչ միայն վերջինիս պաշտոնավարումը, այլև ընդհանրապես «մարդամեջ» դուրս գալը, չնայած այդ առումով հիմա էլ նա լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին են վկայում նրա թաքնվելը մի քանի շարք ոստիկանական պատնեշի հետևում և տանից աշխատավայր երթուղին մեծաքանակ թիկնազորով ու հնարավոր-անհնար ճանապարհները փակելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 852 անգամ
Լրահոս
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am