«Պատերազմը ԼՂ-ում մեծացրեց ահաբեկչության վտանգի տարածման ռիսկը». Պուտին
Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Տեղի ունեցած բախումները, ցավոք, հանգեցրեցին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակը Անդրկովկասում ընդհանուր առմամբ և մեծացրին ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը: Մենք բոլորս մտահոգված էինք զինված հակամարտությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ-պետություններ` Ադրբեջանն ու Հայաստանը»,- ասել է Պուտինը:
Կան Հայաստանի և մի շարք այլ երկրների կողմից ապացուցված տվյալներ, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմում Ադրբեջանին աջակցել են նաև Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչները: