Դավիթ Տոնոյան, այդ ո՜ւր առանց բանտի

Հայաստանի ուժային կառույցներն այլեւս վտանգ են ներկայացնում պետության անվտանգությանը: Պատերազմի դադարից 40 օր է անցել, սակայն իրավական որեւէ գործընթաց, որեւէ քրեական գործ չի հարուցվել պատերազմի պարտության հանգամանքներն ու պատճառներն ուսումնասիրելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հասկանալի է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պինդ զավթել է վարչապետի աթոռը, դժվար է լինելու նրան այդ աթոռից բանտ գործուղելը, սակայն ամեն օրը մեծացնում է նրա մեղսակիցների բանակը՝ անգործունակներին դարձնելով մեղավորներ: Օրինակ, էլ ինչ է հարկավոր իրավապահ մարմիններին, որպեսզի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին պատասխանատվության ենթարկեն: Հայաստանում գոնե հիմա՝ հայրենիքը հանձնելուց հետո պիտի՞ գործեն պատասխանատվության ինստիտուտները, թե հարցը փակվելու է պաշտոնանկությամբ: Դավիթ Տոնոյանը մի շարք պարզաբանումներ պիտի տա՝ ինչու էրմինչեւ պատերազմը երկուսուկես տարի շարունակ բանակը մետաղե ջարդոններով համալրում, ինչու էր սպառազինության պլան փոխում, ինչու եւ ում հրահանգով է դա իրականացրել, իսկ եթե ինքն անձամբ է որոշել, ավելի վատ իր համար: Սակայն խնդիրն այն է, որ այս մարդիկ հանցավոր անգործություն են դրսեւորել անգամ պատերազմի ընթացքում: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսվա սկզբին, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան, Արցախ և նրա կողքին լինել՝ իր մասնագիտական փորձով, Տոնոյանն ասել է՝ հաղթելու ենք, դրա կարիքը չկա:
Ավելին, Միքայել Հարությունյանն իմանալով, որ Արցախում ռուսական արտադրության տեխնիկա կա, որը մասնագետների բացակայության պատճառով չեն կարողանում օգտագործել, առաջարկել է համապատասխան մասնագետներ ուղարկել, սակայն այս առաջարկը ևս մերժվել է:
«Ռուսական տեխնիկա կար, որը չէին կարողանում օգտագործել, քանի որ մասնագետ չկար: Այդ համապատասխան մասնագետները մենք ունեինք, և ես ասացի՝ գիտեմ, որ այսպիսի խնդիրներ կան, ես պատրաստ եմ օգնել մասնագետներով, որ գան և՛ սովորեցնեն, և՛ այլ հարցերում օգտակար լինեն: Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք: Եվ այսպես խոսակցությունն ավարտվեց: Բայց գիտեմ, որ այդ տեխնիկան չի օգտագործվել՝ մասնագետներ չլինելու պատճառով»,- նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Գեներալ Հարությունյանը Դավիթ Տոնոյանին առաջարկել է նաև, քանի որ ՀՀ ղեկավարությունը հնարավորություն չի ստեղծում, որ գա Հայաստան, ինքը պատրաստ է ՌԴ-ում օգտակար լինել:
«Ասել եմ՝ նշեք կոնկրետ խնդիրներ, և ես կփորձեմ դրանք հենց ՌԴ-ում լուծել, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել, ոչ մի խնդրի մասին ինձ չեն ասել»,- ասել է Հարությունյանը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Արցախի Ազգային հերոս Սեյրան Օհանյանն էլ, որը մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, հետպատերազմյան իր հարցազրույցներից մեկում հպատմեց, որ
որ լսելով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների մասին՝ սեպտեմբերի 27-ին, 28-ին ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի հետ ներկայացել են ՊՆ, բայց նախարարության ղեկավարությունն իրենց չի ընդունել։ Դրանից հետո սեպտեմբերի 28-ին որոշել է մեկնել Արցախ, ներկայացել է Արայիկ Հարությունյանին, ապա մեկնել է հրամանատարական կետ, այնտեղ եղել է երեք օր, փորձել է առաջարկություններ անել, խորհուրդներ տալ՝ հնարավոր օպերատիվ վերադասավորումներ անելու վերաբերյալ։

Նրա խոսքով, երբ Հայաստանի վարչապետի կողմից որոշում ընդունվեց, որ փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, յուրաքանչյուր ոք փորձեց իր հնարավորությունների շրջանակում աջակցել։
«Ես գտնում եմ, որ փորձառու գեներալներից մի քանիսը պետք է լինեին Ջալալ Հարությունյանի կողքին, որպեսզի իրենց փորձառությամբ համապատասխան աջակցություն ցուցաբերեին, առանց խանգարելու միանձյա որոշումներ կայացնելուն»,- ասաց Օհանյանը։
Դավիթ Տոնոյանը առնվազն պետք է պատմի՝ արդյոք ինքը որեւէ կերպ միջամտել է, հորդորել է Փաշինյանին ընդունել փորձառու գեներալներին, թե ինքն էլ մեղսակցել է նրան ու արդյունքում ստացել ենք այն, ինչ ունենք: Թե է ստացվում է , որ Դավիթ Տոնոյանն իր պաշտոնանկությամբ գլուխն ազատեց պատասխանատվությունից, այդպես չպիտի լինի:

Անի Սահակյան

դիտվել է 8679 անգամ
Լրահոս
Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am