Ռուսաստանը կթույլատրի ադրբեջանական ձեռնարկության արտադրած տոմատի մուտքն իր տարածք
Դեկտեմբերի 16-ից Ռուսաստանը կթույլատրի ադրբեջանական մեկ ձեռնարկության արտադրած տոմատի մուտքն իր տարածք։
Այս մասին հայտնում է Россельхознадзор-ը։ Ըստ հաղորդման, դեկտեմբերի 9, 11, եւ 14-ին ռուսական եւ ադրբեջանական կողմերի ոլորտային պատասխանատու կառույցների կողմից իրականացվել են բանակցություններ, որի արդյունքում էլ ռուսական գերատեսչական մարմինը որոշել է թույլատրել Խըզանի շրջանում գործող «Ագրոթերմ» ՍՊԸ-ի արտադրանքի մուտքը Ռուսաստան։