Ալիևը սկսեց «պասերով» խաղալ Փաշինյանի հետ

Նախօրեին Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին:

Ադրբեջանի նախագահի պահվածքը առավել քան ցինիկ էր: Նա մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան համակարտության կարգավորման գործում դերակատարում չունենալու մեջ։

Հանդիպման ժամանակ, տեսախցիկների առջև Ալիևը շեշտել է, որ համանախագահների այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, և ինքը նրանց չի հրավիրել: Ալիևի մոտ կես ժամ տևող խոսքում մեղադրանքներ հնչեցին Հայաստանի թե նախկին, թե ներկա իշխանությունների հասցեին, պնդեց` Ադրբեջանը խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, իսկ Մինսկի խումբը ոչինչ չի արել այս 28 տարիների ընթացքում։ «Ես բանակցային գործընթացին մասնակցում եմ վերջին 17 տարիներին։ Չնայած Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց, և սա իրականություն է։ Ադրբեջանը ինքը լուծեց հարցը՝ հաղթելով հայերին ռազմի դաշտում», - ասել է նա։

Ալիևը համաձայն է ՌԴ նախագահի այն խոսքերի հետ, որ ղարաբաղյան կոնֆլիկտն այլևս պատմության գիրկն է անցել, այսինքն` այն արդեն «լուծված է», և որ ինքը «ցույց տվեց, որ հակամարտությունը հնարավոր էր և լուծվեց ռազմական ճանապարհով»: Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ ասել է, թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը «կործանել է բանակցությունները, սադրիչ հայտարարություններով և գործողություններով իմաստազրկել դրանք»։

Հայկական կողմի պարտությունը որակելով ստորացուցիչ կապիտուլյացիա` Ալիևը նաև գովաբանել է իրեն՝ պնդելով, որ իր խոսքի տերն է եղել, «հենց կատարել են իր պահանջը, անմիջապես դադարեցրել է պատերազմը»։ «Եթե պատերազմը չդադարեցնեինք, բոլորը հասկանում են` ինչ կլիներ։ Հայկական բանակը ոչնչացված էր, բարոյազրկված։ Պատերազմի ժամանակ ես ասացի, որ մենք մտադիր չենք գրավել հայկական տարածքները, չնայած հասկանում եք, որ հնարավորություն ունեինք և դեռ ունենք», ասել է նա:

Իսկ այժմ հետաքրքրական դրվագը:

Ադրբեջանի նախագահը շեշտել է, թե՝ «պատերազմական հանցագործներ են նաև նախկին ղեկավարներ Սարգսյանն ու Քոչարյանը», և որ Ադրբեջանը հաղթել է նրանց ստեղծած բանակին. «Սարգսյանը, Քոչարյանը ռազմական հանցագործներ են։ Մենք հաղթել ենք Քոչարյանին ու Սարգսյանին։ Նրանք ցանկանում են մեղքը գցել Փաշինյանի վրա։ Ես ասում եմ՝ Փաշինյանը ոչ մեկն է։ Մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, որ չի հասկանում միջազգային հարաբերությունները, ինչպես ղեկավարել երկիրը, մարդ, որ իր կյանքում անգամ մի կոլխոզ չի ղեկավարել։ Պետք չէ միայն նրան մեղադրել։ Այո, նա մեզ սադրեց, արեց անընդունելի բաներ, բայց պատժվեց դրա համար։ Բայց մենք հաղթել ենք Սարգսյանի և Քոչարյանի ստեղծած բանակին»:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ալիևը իրեն բավական լկտի է պահում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նկատմամբ: Նա հիմա չեզոքացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը, Ռուսաստանի խաղաղապահների ներկայության համաձայնել է, ու ասում է՝ «ոչ մի բանակցություն»:

Իսկ ինչ ասացին Էրդողանը մի քանի օր առաջ Բաքվում ռազմական շքերթի օրերին: Հայաստանին կոչ արեց «խելքը գլուխը հավաքել», «Ադրբեջանի հետ երկխոսել» ու «օգտվել տարածաշրջանային հարթակներից»:

Հիմա էլ Ադրբեջանի նախագահն է ասում՝ տարածաշրջանում այժմ բոլորովին նոր իրավիճակ է: Ալիևը կարևորել է համաձայնագրի այն կետը, որով երաշխավորվում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ համարելով այն հաղթական ձեռքբերում։ Հայկական կողմը քար լռություն է պահպանում այս թեմայով: Եթե Հայաստանի տարածքում մենք չենք ունենալու վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ՝ դա նշանակում է Հայաստանի կորուստ:

Բայց ամենահետաքրքրականն այն է, որ պատերազմի ավարտից մեկ ամիս անց առաջին անգամ հրապարակային Ալիևն ինչ-որ առումով պաշտպանեց Փաշինյանին, ցույց տալով, որ իր համար ավելի վտանգավոր նախագահներ են եղել հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, քան՝ «կյանքում մի կոլխոզ չղեկավարած» Փաշինյանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4256 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am