Վարդան Այվազյանի գործը կքննվի այսօր 16:00-ին Կենտրոնի դատարանում

«Ես ԱԱԾ-ում եմ, ինձ էլ թույլ չեն տալիս հեռախոսով խոսել»,- այս մասին երեկ Aravot.am-ի հետ զրույցում ասել է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել նրա բնակարանում, որից հետո նրան ազատությունից զրկել են՝ մինչեւ ձերբակալությունը: Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը կայքի հետ զրույցում ասել է. «ԱԱԾ-ի խուզարկության ժամանակ այս քրեական գործի հետ առնչություն ունեցող որեւէ բան չի հայտնաբերվել: Վարդան Այվազյանին ազատությունից զրկել են այն պատճառով, թե իբր վերջինս կազմակերպել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի զանգվածային բողոքի ակցիան եւ կազմակերպել է իշխանության յուրացումը: Այս անհեթեթ մեղադրանքը իշխանության վերջին գործիքն է, որով փորձում են լռեցնել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն եւ փորձում են քայլ անեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես չկործանվի: Այսինքն, ըստ մեղադրանքի, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց զայրույթն են արտահայտել վարչապետի կողմից ստորագրված դավաճանական փաստաթղթի հետ կապված եւ դուրս են եկել փողոց, մոտեցել են կառավարության շենք, բոլոր այդ մարդիկ, ըստ «հիմքի» դրդվել եւ ուղղորդվել են Վարդան Այվազյանի կողմից: Մնացած գնահատականները թողնում եմ ձեզ, իշխանության խղճուկ վիճակը: Ցավ եմ ապրում ԱԱԾ-ի համար, որոնք համաձայնել են այս իշխանության ձեռքում գործիք դառնալ այս հարցերում»: 

Այսօր hayeli.am-ը կապ հաստատեց Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախկին պատգամավորի գործը քննվելու է այսօր` ժամը 16:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ փաստաբանի` ԱԱԾ-ի կողմից ներկայացվել է կեղծ մեղադրանք, և ամեն ինչ արվելու է, որ գործը Կենտրոնի դատարանում քննվի նույն դատավորի կողմից, քանի որ սրտի դատավոր գտնելն այսօր այդքան էլ հեշտ չէ: «Ինձ թվում է, որ հիմա լավ առիթ է ստեղծվել, և ամեն ինչ անելու են, ընդհուպ, մինչև ապօրինություններ, որպեսզի ԱԱԾ միջնորդությունը ներկայացվի դատարան»,- ասաց նա` հավելելով, որ այս գործն ընդհանրապես աբսուրդային է, քանի որ նշվում է, որ պարոն Այվազյանը, իբր  կազմակերպել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը զանգվածային բողոքի ակցիան եւ իշխանության յուրացումը:

Միհրան Պողոսյանի խոսքով ունենք այն ԱԱԾ-ն, որն ուղիղ ենթարկվում է երկրի բարձրագույն իշխանությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդան Այվազյանին ձերբակալելու արձանագրությունը դա ծայրից ծայր ապօրինի փաստաթուղթ է, և սահմանակից է քրեական հանցագործությանը` մեր կողմից երեկ բողոքարկվել է, և գործը քննության է առնվելու այսօր ժամը 16:00-ին Կենտրոնի դատարանի դատավոր պարոն Թադևոսյանի կողմից»,- եզրափակեց փաստաբանը:

դիտվել է 1114 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am