«Սուլթանը» հատել է բոլորի համբերությունը. Իրանը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն՝ ընդդեմ Թուրքիայի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնագրավմանը: Նա չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը», - գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Էրդողանի՝ Բաքվի ելույթը զայրացրել է նաև հարևան Իրանին, որը նախորդ օրը պաշտպանել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: «Դու իրավունք չունես կանգնել և ասել, որ դա (Ղարաբաղը-խմբ.) պետություն է՝ ելնելով քո ժողովի որոշումից: Նման վճռականություն անգամ Փաշինյանը չի ունենում, իսկ դու փորձում ես անցկացնել»,- ասել է էրդողանը՝ հավելելով, որ Մակրոնն այդպես էլ քաղաքականություն չսովորեց:

Իրականում Էրդողանի «թյուրքական երազանքների» իրագործումն արդեն գաղտնիք չէ որևէ մեկի համար: ԵՄ-ն այսօր պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ:

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ ԱՄՆ-ը ցանկացած օր կարող է հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հնարավոր է պատժամիջոցներ սահմանեն Թուրքիայի հանդեպ՝ Վաշինգտոնը՝ ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության հրթիռները գնելու, Բրյուսելը՝ Միջերկրականի արևելքում էներգակիրների պաշարների հետազոտումը շարունակելու համար։
Reuters-ը, վկայակոչելով չորս տարբեր աղբյուրներ, որոնցից երկուսը ամերիկացի պաշտոնյաներ են, հաղորդում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիմելու երկար սպասված այդ քայլին։ Նույնիսկ հնարավոր է պատժամիջոցների մասին հայտարարվի դեկտեմբերի 11-ին, իսկ մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ դա կարող է տեղի ունենալ ցանկացած օր։ Պատժամիջոցների թիրախում են Թուրքիայի ռազմարդյունաբերությունը և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Դեռևս պաշտոնապես չհաստատված այս լուրի միայն հրապարակումը իսկույն ազդել է թուրքական լիրայի վրա, որն ավելի է արժեզրկվել։ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են վնասել Թուրքիայի տնտեսությունը, որն առանց այդ էլ պայքարում է կորոնավիրուսի պատճառած վնասների, երկնիշ սղաճի դեմ՝ սպառելով արտարժութային պահուստները։
Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի երկարամյա գործընկերն է, տարածաշրջանում համարվել է Վաշինգտոնի դաշնակիցը, Reuters-ի աղբյուրները պնդել են, որ պատժամիջոցներն անխուսափելի են։ Վաշինգտոնը երկար է սպասել, որ Անկարան կփոխի իր կուրսը, բայց հիմա պատրաստ է գործել։ Պենտագոնը պատժամիջոցների վերաբերյալ հարցեր է ուղարկել Պետդեպարտամենտ։

Պատժամիջոցներն ամենայն հավանականությամբ կզայրացնեն Անկարային, ինչպես նաև լրջորեն կբարդացնեն նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան ու կարող են վնասել ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև հարաբերությունները։

Թուրքիան ռուսական հրթիռային համակարգերը ձեռք է բերել անցյալ տարի, իսկ անցած հոկտեմբերին փորձարկում է իրականացրել։ Անկարան հայտարարել էր, թե S-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին ու սպառնալիքներ չեն ստեղծի, առաջարկելով այդ խնդրով աշխատանքային համատեղ խումբ ստեղծել։

Բրյուսելում Եվրամիության առաջնորդները մտադիր են համաձայնեցնել Թուրքիայի որոշ քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց ըստ Եվրամիության գագաթնաժողովի հայտարարության նոր նախագծի՝ կոշտ քայլերը հետաձգվելու են մինչև գալիք մարտ ամիսը; Բրյուսելը մտադիր է համակարգել հնարավոր ապագա քայլերը ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ, ով պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4020 անգամ
Լրահոս
Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ Ռաֆայել Հովհաննիսյան․ Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին Ադրբեջանցիների կողմից առեւանգված երկու զինծառայողների հարազատներ ահազանգել են Վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Նման բառադի երկրում գոյություն ունի պաշտպանության նախարա՞ր․ Ավետիք Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am