Փողով թուրքին ծառայողները

Համացանցում սպրդվեց ինֆորմացիա, համաձայն որի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2015թ. մասնակցել է ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը: Այս մասին է վկայում ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ 2015թ. յութուբում հրապարակած տեսանյութը, որտեղ Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, բառացի ասում հետևյալը. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»:
Տոնակատարությունն անցկացվում է «Rondine Cittadella della Pace» կազմակերպության կողմից, որը, ինչպես ասվում է կազմակերպության պաշտոնական էջում՝ ձգտում է ամբողջ աշխարհում մեղմել զինված հակամարտությունները և տարածել իր սեփական մեթոդը՝ ցանկացած համատեքստում կոնֆլիկտների կրեատիվ վերափոխումների համար: Կազմակերպության նպատակն է՝ իր ներդրումն ունենալ՝ ստեղծելու զինված բախումներից զերծ մի մոլորակ, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր գործիքները՝ կոնֆլիկտները ստեղծագործ և դրական ճանապարհով կառավարելու համար:
Եւ, ահա սույն պատգամավորը այդ կազմակերպության տնօրենների խորհդրի կազմում է: Հիշեցնենք, որ սա հենց այն պատգամավորն է, ով կարծիք է հայտնել, թե Ադրբեջանում մեր գերիներին լավ են նայում ։
Հայ տարեց ծերունուն ադրբեջանցին գլխատում է,նույնն անում երիտասարդ զինվորների հետ, խոշտանգում, նվաստացնում նրանց, իսկ այս ապազգային այլասերվածը
«Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարում է, թե պետք է պատրաստվել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:
Մարիա Կարապետյանը երկար տարիներ ապրել է ադրբեջանցիների հետ ու մշտապես հպարտորեն է պատմել, որ ադրբեջանցի ընկեր ունի, ում հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է։
Գործող իշխանության շարքրում, ի դեպ, քիչ չե թրքասերերը, սակայն նրանց սերը պլատոնական չէ, իրական, ավելին՝ նյութական: Այս մարդիկ փողի դիմաց սպասարկել են թուրքի շահերն ու Հայաստանում իրագործել ապազգային ծրագիր: Սա սոսկ հայտարարություն չէ, եթե մենք ունենայինք իրավական պետություն, ապա այս իշխանության նկատմամբ՝ ի դեմս Փաշինյանի պետական դավաճանության հոդվածով քրեական գոծ կհարուցեր: Դեռ ամիսներ առաջ Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկի տակ ուշագրավ մեկնաբանություն էր թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ, ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք» գրել էր նա: Ավելի ուշ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում Անդրանիկ Հովհաննիսյանի հարցի վերաբերյալ ասել էր. «Այդ տղայի մեղքը մի բան է՝ ինքը շատ-շատերի հետ՝ այսօրվա իշխանության ամենաբարձր օղակներում գտնվածների հետ, եղել է գործուղումների մեջ: Եվ քանի որ բաներ կա, որ, ցավոք, պետական գաղտնիք է, չեմ կարող բացահայտել, չնայած՝ դա ո՛չ Քյարամյանին է հետաքրքրում, ո՛չ Նիկոլին է հետաքրքրում, ո՛չ Արմեն Սարգսյանին է հետաքրքրում, որովհետև բոլորին ասվել է այդ մասին: Իրենք տգետներ են, կամ հայրենիքի դավաճաններ, կամ թշնամիներ, ես ուրիշ կերպ չեմ կարող ասել: Բայց կփոխվեն իշխանությունները, այս հարցերը մեկիկ-մեկիկ կդրվեն սեղանին, և կպարզվի, թե ինչն էր պատճառը, որ այդ երիտասարդին արտաքսեցին: Ոչ թե այդ երիտասարդը որևէ հանցանք էր կատարել, այլ ընդհակառակը՝ ծառայել էր իր հայրենիքին»:
Գառնիկ Իսագուլյանը նաև նշել էր. «Այսօրվա շատ բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ ադրբեջանական փողեր են ներկրել Հայաստան՝ մոտ 48 մլն դոլար, որոնցով հեղափոխություն է արվել: Սրա մասին ասվել է հազար անգամ, ահա թե ինչից են վախենում իշխանությունները»:
Անդրանիկ Հովհաննիսյանը չէր հերքել Իսագուլյանի հայտարարությունները, հետո պարզ դարձավ, որ այդ փողերը ծախսվել են հայկականությունը ոչնչացնելու՝ եկեղեցու, հայ գրականությունը, հայոց պատմությունը ոչնչացնելու դեմ ծրագրերում: Սա է այս իշխանության դեմքը:

Անի Սահակյան

դիտվել է 3102 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am