Թվում էր՝ հրադադարից հետո մղձավանջը կավարտվի, իրականում հրադադարի պայմաններն են մղձավանջ

«Իրատես» թերթը գրում է. «Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը ապ­րում են ի­րենց անձ­նա­կան ու ա­նանձ­նա­կան հրճ­վան­քի մե­կամ­սյա­կը, ո­րի գա­գաթ­նա­կե­տը ե­րեկ­վա շքերթն էր, ո­րին մաս­նակ­ցե­լու հա­մար Էր­դո­ղա­նը գոր­ծե­րը թո­ղած՝ Բա­քու էր թռել: Ա­լիևից շատ ի­րա­վունք­ներ ու­նի: Շնոր­հա­կա­լու­թյուն, որ այն­տեղ չէր Վլա­դի­միր Պու­տի­նը:

Մինչ մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը գրում են, որ Բա­քուն կորց­րել է ինք­նիշ­խա­նու­թյու­նը՝ կե­սը զի­ջե­լով Ան­կա­րա­յին, կե­սը՝ Մոսկ­վա­յին, նույ­նիսկ պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման կամ Ա­լիևի այլ տար­բե­րակ­նե­րով հե­ռաց­ման կան­խա­տե­սում­ներ են ա­նում, Իլ­համ Հեյ­դա­րո­վիչն ու Ռե­ջեփ Թա­յի­փո­վի­չը ի­րենց հա­վեր­ժա­կան են զգում՝ բո­լոր ճա­կատ­նե­րում դա­րա­կազ­միկ հաղ­թա­նակ­նե­րից հե­տո: Նաև՝ մեր հաշ­վին: Թվում էր՝ հրա­դա­դա­րից հե­տո մղ­ձա­վան­ջը կա­վարտ­վի, ի­րա­կա­նում հրա­դա­դա­րի պայ­ման­ներն են մղ­ձա­վանջ: Ե­թե տա­րածք­նե­րի կո­րուս­տը հնա­րա­վոր է ժա­մա­նա­կի մեջ վե­րա­կանգ­նել, մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը ան­դառ­նա­լի են:

Բա­քուն, Ան­կա­րան ու Մոսկ­վան, որ հա­մա­հե­ղի­նակ­ներն են հրա­դա­դա­րի հայ­տա­րա­րու­թյան, հնա­րա­վորն ա­րել են, որ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի խն­դիր­նե­րը լի­նեն շա­րու­նա­կա­կան: Գե­րի­նե­րի փո­խա­նա­կու­մը, դիե­րի տուն­դար­ձը, վի­րա­վոր­նե­րի ա­պա­քի­նու­մը տե­սա­նե­լի ու ան­հա­պաղ լու­ծում պա­հան­ջող խն­դիր­ներն են, բայց կա չոր­րորդ կեն­սա­կա­նը՝ սահ­ման­նե­րի հար­ցը, որ ի հայտ է բե­րում փաս­տը՝ Հա­յաս­տա­նը չու­նի իշ­խա­նու­թյուն, ո­րը ի վի­ճա­կի է զբաղ­վել այդ հար­ցով:

Մեր սահ­ման­նե­րը թե­լադ­րում են ադր­բե­ջան­ցի­նե­րը՝ փոր­ձե­լով պո­կել՝ որ­տեղ ինչ կա­րող են: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, կար­ծես, հար­ցից տե­ղյակ չէ, Սու­րեն Պա­պի­կյա­նը՝ նույն­պես, նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը դի­մում է Պու­տի­նին: Մենք վե­րա­դար­ձել ենք այն ժա­մա­նակ­նե­րին, երբ չու­նեինք բա­նակ՝ պա­տե­րազմն Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը ֆի­դա­յա­կան ջո­կատ­նե­րի հույ­սին էր: Հի­միկ­վա ֆի­դա­յի­նե­րը գյու­ղա­պե­տերն են՝ ի­րենց ջո­կատ­նե­րով: Կա՞ ու­ժեղ գյու­ղա­պետ՝ գյու­ղը կպա­հի ա­րո­տա­վայ­րե­րը, տա­րածք­ներ չի զի­ջի, չկա՞՝ կնա­հան­ջի՝ ինչ­քան պա­հան­ջեն ադր­բե­ջան­ցի­նե­րը: Մինչ­դեռ եր­կր­նե­րի սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիան տա­րի­նե­րով քն­նարկ­վող խն­դիր է, որ­տեղ ոչ թե խոր­հր­դա­վոր GPS-ներն են թե­լադ­րո­ղը, այլ պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րը, քար­տեզ­ներն ու բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Բայց մենք չու­նենք բա­նակ­ցող…

Ա­վե­լին՝ բա­ցի նա­խա­գա­հից, մենք չու­նենք լե­գի­տիմ իշ­խա­նու­թյուն: Նո­յեմ­բե­րի 10-ին մի ստո­րագ­րու­թյամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ջն­ջեց լե­գի­տի­մու­թյան պատ­մու­թյու­նը, քա­ղա­քա­կան դաշ­տից դուրս դնե­լով ԱԺ գեր­մե­ծա­մաս­նու­թյա­նը՝ 88 պատ­գա­մա­վոր: Ի­րա­վի­ճա­կի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն է, որ նույ­նիսկ ե­թե հի­մա ձևա­վոր­վի ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն՝ ան­գամ ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան, նույն­պես չի կա­րող լե­գի­տիմ լի­նել՝ խոր­հր­դա­րա­նա­կան մո­դե­լով իշ­խա­նու­թյու­նը ձևա­վո­րում են ընտ­րու­թյուն­նե­րը:

Մենք հայ­տն­վել ենք ժա­մա­նա­կից դուրս՝ ժա­մա­նա­կի մեջ, երբ որևէ քա­ղա­քա­կան ուժ, որևէ պաշ­տո­նյա, բա­ցի նա­խա­գա­հից, չի կա­րող հա­մար­վել լե­գի­տիմ, հետևա­բար՝ նրա հետ բա­նակ­ցե­լը ի­մաստ չու­նի:

Հար­կավ, դեկ­տեմ­բե­րի 8-ին, ժա­մը 12-ին Նի­կոլ Փա­շի­նյա­նը չար­տա­բե­րեց ի­րե­նից ակն­կալ­վող հրա­ժա­րա­կա­նի եր­կար կամ կարճ տեքս­տը: Բա­րե­բախ­տա­բար՝ դեկ­տեմ­բե­րի 8-ին ու մինչև օրս քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դու­թյան ակ­ցիա­նե­րը չվե­րա­ճե­ցին ցու­ցա­րար­ներ-ոս­տի­կա­նու­թյուն լուրջ բա­խում­նե­րի: Բայց այդ հե­ռան­կա­րը ո­չինչ չի ե­րաշ­խա­վո­րում: Իշ­խա­նու­թյու­նը թույլ է, փո­ղոց դուրս ե­կած ընդ­դի­մա­դիր­նե­րը ու­ժեղ չեն՝ ի­րա­վի­ճակ փո­խե­լու հա­մար: Կշեռ­քի նժա­րը այս կամ այն կող­մը թե­քե­լու հա­մար փո­ղոց դուրս չի գա­լիս ժո­ղո­վուր­դը: Ոչ այն պատ­ճա­ռով, որ վա­խե­նում է կո­րո­նա­վի­րու­սից, ծեծ ու­տե­լուց կամ նո­րից սխալ­վե­լուց:

Ի­մաստ չի տես­նում, փո­ղո­ցով իշ­խա­նու­թյան ե­կած իշ­խա­նու­թյա­նը փո­ղո­ցով հե­ռաց­նե­լը պե­տու­թյու­նը կազ­մա­քան­դե­լու ու ա­պա­գա որևէ իշ­խա­նու­թյան լե­գի­տի­մու­թյու­նը փո­ղո­ցով հեր­քե­լու այս ճա­նա­պար­հը ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն է Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյա­նը ու գո­յու­թյա­նը ընդ­հան­րա­պես: Օ­րե­ցօր ակն­հայտ է դառ­նում, որ թեև ՀՀ 4 նա­խա­գահ­նե­րը, 2 կա­թո­ղի­կոս­նե­րը, 17+5 քա­ղա­քա­կան ու­ժե­րը, հա­մայն­քա­պե­տեր ու քա­ղա­քա­պե­տեր պա­հան­ջում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, հար­վա­ծը ա­ռա­ջաց­նում է հա­կա­հար­ված՝ ֆի­զի­կա­յի օ­րեն­քով: Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­տա­գա պաշ­տո­նա­վար­մա­նը դեմ լի­նե­լով՝ հա­սա­րա­կու­թյու­նը կիս­վել է եր­կու մա­սի. մի մա­սը ա­սում է՝ այս­տեղ ու հի­մա, մի մա­սը՝ այս­տեղ ու հե­տո: Ին­չու՞: Ամ­բողջ խն­դի­րը հան­գում է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 954 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am