Թուրքիան վճարել է Ռուսաստանին C-400-ի մատակարարման դիմաց
Թուրքիան ՌԴ-ին վճարել է բոլոր միջոցները C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման դիմաց, պարտավորագիրը փակվել է: Այդ մասին հաղորդել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: Նա հայտարարել է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան:
«Այդ պարտավորագիրը բացառիկ էր, որովհետեւ այն իրականացվել է ՆԱՏՕ-ի երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում նաեւ այլ տեխնիկայի շուրջ, հեռանկարներ կան:
«Ռոսօբորոնէքսպորտը» գտնվում է թուրքական կողմի հետ մշտական շփման մեջ եւ քննարկում հետագա համագործակցությունը: Մենք քննարկում ենք նաեւ բաղադրամասերի արտադրության հնարավորությունը, այն, ինչը կարելի է արտադրել նրանց մոտ: Չէ որ «Տրիումֆ» C-400-ը բարդ տեխնիկա է: Դրա արտադրությունը զրոյից սկսելն անիրական է»,-ասել է նա: