Նիկոլ Փաշինյանի հերթական տհասությունը․ վախեցած հանցագործը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հենց հաջորդ առավոտյան հանդես է եկել ուղերձով՝ ըստ էության փորձելով հակադարձել նրան։ Իրականում, սակայն, որևէ հարցի կոնկրետ ու համոզիչ պատասխան չհնչեց։ Հերթական անգամ ցուցադրելով քաղաքական և կառավարչական տհասություն՝ Փաշինյանը մեղքը բարդեց նախկինների, բանակի, ժողովրդի, մի խոսքով՝ բոլորի վրա։ Պարտության համար մեղավոր են բոլորը՝ բացի իրենից։
«Այն, որ Հայաստանը միջազգային հանրության մոտ սկսվեց ընկալվել որպես օկուպանտ, դա վերջին երկու տարվա ընթացքում տեղի չի ունեցել, դա վերջին 25 տարիների վարած քաղաքականության արդյունք է»,- հայտարարել է Փաշինյանը և ավելացրել, թե պարտվել ենք, քանի որ Հայաստանը նախկինում եղել է կոռումպացված երկիր։ Ոչ մի խոսք այն մասին, որ նախկինները 25 տարի պահել են Արցախը, իսկ երկուսուկես տարում հանձնեց պատմական հայրենիքը։ Նիկոլը նախկիններին է մեղադրել դիվանագիտական ձախողումների համար։ Նրան արդեն հակադարձել և հանցավոր տգիտության մեջ են մեղադրել նախկին նախագահները՝ փաստելով, որ բոլոր ձախողումները ինքն է սկսել։ 
Նրա խոսքով՝ այժմ ցավոտ գործողություններ են կատարվում ՀՀ սահմանների մոտ։ Ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես է պատահում, որ ՀՀ քաղաքացուն Սյունիքում ադրբեջանական բանակի զինվորները գողացել և գերի են տարել, ո՞վ է դրա պատասխանատուն։ Ինչո՞ւ են թշնամիներն անարգել մտնում Սյունիքի և Գեղարքունիքի բնակավայրեր ու հայտարարում, թե այս սարն իմն է, այս ձորն իմն է։ Ռուսներն ու ադրբեջանցիներն են գծում ՀՀ սահմանը, հայկական կողմից անգամ ներկայացուցիչ չկա։ Դրա համար ո՞վ է պատասխանատու, էլի նախկիննե՞րը։ Եվ վերջապես ինչո՞վ են ավարտվելու ՀՀ սահմանների մետ սկսված ցավոտ գործընթացները։ Այս հարցի պատասխանը տվեցին Սյունիքի խոշոր համայնքների՝ Կապանի, Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերն ու ավագանու անդամները՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։
Թե ինչու նախապես որոշված անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված ՏՕՌ համակարգի փոխարեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց ՍՈՒ 30 կործանիչներ և «ОСА АК»-ներ գնել, այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ ՍՈՒ 30-երը չեն իրականացրել գեթ մեկ մարտական թռիչք ու չէին էլ կարող իրականացնել, քանի որ չունեին հրթիռներ։ Պարզվում է՝ հրթիռները ՌԴ-ից դուրս բերելը, համաձայն այդ երկրի կառավարության որոշման, արգելվում է։ Այդ դեպքում ո՞րն էր այդ ՍՈՒ 30-երը բերելու իմաստը․ միայն վարչապետի ՊՌ-ի համար դրանց մեջ նստած լուսանկարվե՞լն ու Երևանի օդում եռագույն ծուխ արձակե՞լը։
Փաշինյանը հակադարձեց, թե այդ որոշումը բազմակողմանի քննարկման արդյունքում է կայացվել։ Ո՞ւմ հետ են քննարկել, ո՞վ է եղել այդ հանճարեղ վերլուծության հեղինակը, որից ոգևորված ռազմական գործից բացառապես բոբիկ Փաշինյանը հրաժարվել է ՏՈՌ համակարգից։ Ոչ մի կոնկրետ անուն, ոչ մի փաստ, ոչ մի հերքում, թե իր առած զենքերը պատերազմի ժամանակ կիրառություն չեն ունեցել։ Միայն մեղադրանք, որ նախկին թալանչիներն են մեղավոր ամեն ինչում։
Ամեն դեպքում, Քոչարյանի անունը տալ Փաշինյանը չհամարձակվեց, ընդամենը հեռակա կարգով հակադարձում էր, թե թող նախկինները սպառազինություն ու զենք առնեին և ամեն ինչ իրենից չպահանջեին։ Ամենաուշագրավը Նիկոլ Փաշինյանի հակադարձումն էր, թե ինչու են փորձում մարտական գործողությունների ձախողման պատասխանատվությունը իր վրա դնել․ «Հիմա էլ մարտերում պարտության համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա, վարչապետը մա՞րտ է ղեկավարել, վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնում, կամ թեկուզ գնդի հրամանատարի: Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանը իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ որոշել էին դա էլ հանձնել»,- իր ուղերձում նշել է Փաշինյանը։
Նա հավանաբար մոռացել է, որ գերագույն գլխավոր հրամանատար է և պատերազմի ու մարտական գործողությունների համար կրում է պատասխանատվություն՝ իր նշանակած կադրերի, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, գիտակու հայրենասեր ռազմական գործի մասնագետներին մարտական գործողություններից հեռու պահելու և բազմաթիվ այլ սխալների համար։ Փաստացի անչափահասի տրամաբանություն, ոչ թե իրավիճակի լուրջ ընկալում։ Նա անդրադարձել է նաև գերիներին և անհետ կորածներին, բայց այստեղ ևս իրավիճակն այնքան տխուր է, և իշխանության քայլերն այնքան անճարակ ու թույլ են, որ թերևս թեմայի մեկնաբանությունը ավելորդ է։

Հայկ Դավթյան

դիտվել է 6182 անգամ
Լրահոս
Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am