Վազգեն Մանուկյանը և իր թիմը չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին. Վանեցյան

«Հայաստանն ու Արցախը խայտառակ պարտության տանելուց, երկիրը անդունդի եզրին հասցնելուց հետո մենք այս պահին ՀՀ վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ՝ վարչապետի քաղաքական դին: Այդ աթոռը զբաղեցնող անձը քաղաքականապես մահացել է եւ այլեւս քաղաքական կենդանության նշույլներ չի կարողանա ցույց տալ:

Նիկոլ Փաշինյանի վարած մեկուսացման քաղաքականության արդյունքում պատերազմի ընթացքում Հայաստանի նկատմամբ իրական դաշնակցային վերաբերմունք ցուցաբերեց միայն Ռուսաստանը, որը պայմանավորված էր այն մոտեցմամբ, որ ՌԴ դաշնակիցը ոչ թե ՀՀ իշխանություններն են, այլ հայ ժողովուրդը»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Անհրաժեշտ է օր առաջ ձեւավորել մի իշխանություն, որը կկարողանա Հայաստանի ու Արցախի համար պահպանել այն, ինչը դեռ հնարավոր է պահպանել:  Անհրաժեշտ է ձեւավորել Ադրբեջանին «ոչ» ասող իշխանություն, քանի որ ՆԻկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Ադրբեջանին որեւէ հարցում մերժելու կամք ու համարձակություն չունի: Նիկո՛լ, դու հանձնող ես :

 Հայրենիքի փրկության շարժումը» որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրել ենք մեր երկրի անկախության ակունքներում կանգնած Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Նա լինելու է ապակուսակցական, վերկուսակցական վարչապետ: Որպես անցումային կառավարության ղեկավար՝ նրա խնդիրն է լինելու հակաճգնաժամային կառավարումն ու երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելը: Այս հարցում մեզ հաջողվել է գտնել Հայաստանի համար աննախադեպ բանաձեւ՝ Վազգեն Մանուկյանն ու իր քաղաքական ուժը չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Այսպիսով, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ազատ ու անկախ ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, ով անձնական եւ կուսակցական շահ չի հետապնդելու»,-ասաց նա:

դիտվել է 517 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am