Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանի ամեն մի օրը մեզ ամիսներով հետ է գցում: Ինչքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ կգնանք ճանապարհով, որով 1988թ.-ին գնացինք և հասանք հաղթանակների։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ ինչքան շուտ հրաժարական տա, այդքան իր համար լավ։ Եթե ստեղծված այս շարժումը չհաղթի՝ գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է», - Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց Հայրենիքի փրկության խորհրդի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, ապա թվարկեց, թե ինչ խնդիրներ է լուծելու այդ կառավարությունը: Առաջինը՝ երբեք չենք հաշտվի այդ եռակողմ հայտարարության հետ, բայց այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, և չենք կարող այն փոխել կամ հրաժարվել դրանից։ Այդ պայմանագիրը կազմված է շատ փնթի, բացթողումներով։ Այս նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշություն դարձնի ի օգուտ Հայաստանի։

Երկրորդը՝ անվտանգության հարցն է։ Մենք պետք է նորից վերականգնենք մեր բանակը, մարտունակությունը, դարձնենք ժամանակակից բանակ»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ նորից պետք է մտնել բանակցային գործընթացի մեջ, քանի որ Հայաստանի համար դա շատ կարևոր է։

«Ամենակարևոր հարցերից մեկն էլ մեր անհետ կորած զինվորների, գերիների, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու խնդիրն է։ Կարևոր է նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը։ Հայաստանում աշխատում են արտաքին ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին։ Պետք է մաքրել այդ դաշտը, և մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք։ Գլխավոր խոչընդոտներից մեկը, որը թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am