«Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Պատմությունը գրվում է փաստերով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

Ստորև ներկայացնում ենք գրասենյակի անդրադարձը.

«Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից:

Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը:

Իսկ երբ բանակցային պատմությունը բացառապես իր երկրի շահերից բխող նրբերանգներով ականջիդ շշնջացող թշնամին քո հայրենադավությունից հետո, եթերում դիմելով քեզ, մի ամբողջ օր ամենավերջին ստորացումների էր ենթարկում, ծիծաղում վրադ և ծաղրում, ծպտունդ անգամ դուրս չեկավ:

Արժանապատվություն ունեցող ցանկացած հայի համար, աշխարհի որ ծայրում էլ լիներ, դա մեծագույն անարգանք էր ու ամոթ, բայց ոչ քեզ համար:

Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ:

Դու կարող ես անամոթաբար ստել ու նենգափոխել պատմությունը, վախկոտին բնորոշ ձևով պատասխանատվությունից խուսափելու համար մանիպուլյատիվ հնարքներով ամեն ինչ հարմարեցնել խայտառակ պարտությունդ քողարկելու մտադրությանդ:

Անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը տարել ես բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ, մինչդեռ քեզնից առաջ բանակցություններ են վարվել Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով:

ՀՀ երրորդ նախագահը այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ կանդրադառնա:

Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար:

Պատմությունը գրվում է փաստերով»:

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Ժողովուրդը մեծ մեղք է գործել Քոչարյանի հանդեպ. մի շանս ունի նրան խնդրելու. Սոնա Աղեկյան (video) ՄԻՊ-ը տեղեկատվական ուղեցույց է հրապարակել պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված մարդկանց համար Ագենտուրային հանու՞մ են, հետքերը՝ վերացնու՞մ Իսկ ի՞նչ է փոխվել. Արփի Դավոյանը շարունակում է պնդել իր աբսուրդային հայտարարությունը (video) Փաշինյանն Ալիևին հողեր հանձնելով՝ «սեռական հաճույք է» ստանում. Սոնա Աղեկյան (video) Telegram ալիքների ադրբեջանցի օգտատերերը Նիկոլ Փաշինյանին աջակցելու մեծ արշավ են սկսել «Վա, տո՜...»՝ սկանդալային մի չհերքված լուր. Վրաստանում հայկական բեռնատարների վրա կրակե՞լ են Պուտինը դեռ համբերում է. Թուրանական պրոյեկտը ձգվում է հետխորհրդային տարածքով Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, ոչ թե քննարկումը, ում որտեղ է նշանակում. Շարմազանով Ղազախստանում - 56 աստիճանի պայմաններում կենդանիները սառել են. Տեսանյութ Ասում եք՝ ապաշրջափակու՞մ. «Новый облик региона»? Գիտի՞ ՀՀ վարչապետը, որ նրանք անգամ քննարկում են, որ եթե Հայաստանը գումար չկարողանա տալ, ապա պահանջելու են հողեր և այլ ակտիվներ. Իգոր Ստրելկով ՀՐԱՏԱՊ. Վրաստանի Մառնեուլի շրջանում ադրբեջանցիները գրոհել են հայկական բեռնատարների վրա (video) Ալիևը պարում է Նիկոլին նվաստացնող և հեգնող Noldu Pashinyan երգի տակ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում, որը ղեկավարելու է Արսեն Խառատյանը Արփիին նշանակել դեսպան «Гондурас»-ում Ծպտուն չհանեց, զոհերի արյունն ու իր «շեֆի» հողատվությունը մոռացավ, որովհետև պետք է նշանակվի Ուկրաինայում ՀՀ դեսպան Դպրոցներում գարնանային արձակուրդ կունենան 1-ին և 2-րդ դասարանների աշակերտները Շուշիի քաղաքապետը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին (video) Լարսում 500 բեռնատար է կուտակված Ռուսաստանը Հայաստանում փոխում է խաղի կանոնները Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Հայտնիները՝ Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին. լուսանկարներ Ադրբեջանը ներպետական միջոցներով կփորձի ձգձգել գերիների հարցով իրավական գործընթացները. Սիրանուշ Սահակյան Հենրիկ Հովհաննիսյան, դու «քյալամ ես». Միհրան Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին Հունվարի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, փախստական Լիանա Մինասյանը, «Հանուն սոցիալական արդարության» ղեկավար Արման Ղուկասյանը: Թեմա`ինչ խնդիրներ ունեն փախստականները, ինչպես են ապրում Հաըաստանում և ինչ սպասելիքներ ունեն Հունվարի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը: Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն: Հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Թեմա` Հայաստան. Ներսի ցավ, դրսի ամոթ Հունվարի 23-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը: Թեմա` կորոնավիրուսի տարածում. մութ ու ստվեր կողմերը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` նոր բացահայտումներ Աննա Հակոբյանի մասին, Շուշի… տգիտության սահմանները. վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն: Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը Թեմա` Շուշի… տգիտության սահմանները Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub