Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։
Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Երբ ԱՀ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է , որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։
Սակայն Ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան, Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականությաւններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։
Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանին պատերազմի ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացման պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվել։
Արգիշտի Քյարամյանի անվան հետ է կապված նաև ազգությամբ ադրբեջանցի Իրանի բազմաթիվ քաղաքացիների ՀՀ անձնագրեր տրամադրելու սկանդալային պատմությունը, որը ևս մինչ օրս չի պարզաբանվել:
Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ
Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվելու են կառավարության շենքի մոտ, որտեղ նշանակված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի առաջին պրոռեկտոր, գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ
Ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ
Ապրիլի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, տարածաշրջանային հարցեր:
Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեկ առողջություն հ/կ նախագահ Գրիգոր Գրիգորյանը:
Թեմա՝ Covid-19 դեմ պատվաստանյութի փորձարկում, ինչ հետևանքներ կունենա, ներքաղաքական զարգացումներ, վարչապետի հայտարարությունները
Ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմնյուզ հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը:
Թեմա՝ Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել, մանրամասներ կպատմի միջադեպից
Ապրիլի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում
Ապրիլի 16-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում
Ապրիլի 16-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում