«Այսպես կոչված՝ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին»․ Ռոբերտ Քոչարյան
«Կապիտուլյացիայից հետո բոլորը շատ ակտիվ սկսեցին խոսել այն ամենի մասին, ինչի մասին շատ քչերը, այդ թվում՝ ես, խոսում ենք 2,5 տարի։ Ես համարեցի, որ ժամանակ է պետք մի քիչ, որ հանրությունը ամբողջությամբ իմանա ճշմարտությունը պատերազմի մասին, որից հետո իմ խոսքը կլինի ավելի առարկայական, և միգուցե՝ մի քիչ էլ վերլուծական։ Ցավոք, հազարավոր կորուստներ էր պետք, նաև հայրենիքի 1/3-ի կորուստը, որ հանրությունը գիտակցի այս դառը ճշմարտությունը, իսկ դառը ճշմարտությունը այն է, որ այսպես կոչված՝ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: