Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բանկիչները, որոնք այսօր ռուս խաղաղապահների միջոցով ազատ են արձակել գերեվարությունից, մոլորվելով են հատել սահմանը՝ արտերից վերադառնալու ճանապարհին։

«Անձրեւ, ցեխ է եղել։ Տղաները մեր գյուղից են, 52 եւ 47 տարեկան։ Գնացել են, որ ստուգեն՝ կարող են արտը վարել, թե ոչ։ Մի անգամ կեսօրին են գնացել, մի անգամ էլ երեկոյան, որ ստուգեն՝ չորացել է արտը, թե ոչ, որ առավոտյան տրակտորի հետ պայմանավորվեն, գնան, վարեն։ Գիշերվա ժամը 11-ի կողմերն է եղել, չեն կենտրոնացել, թե որ մասով գնան, մոտեցել են սահմանին, թուրքերը վերցրել են։ Դրանից հետո իրենցից մեկի հեռախոսի մեջ պահպանված համարներից մեկով ադրբեջանցիները զանգել են, ընկել են բարեկամուհուն, հայոյել են, էդ աղջիկը խառնված զանգել է մեզ՝ մենք էլ տեղեկացրել են համապատասխան մարմիններին։ Հետո ռուսական բանակի միջոցով բանակցություններ են եղել, այսօր վերադարձրել են իրենց Հայաստան»,- NEWS.am-ին պատմեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Խրամորթը սահմանամերձ է դարձել Աղդամի շրջանի գյուղերը Ադրբեջանին հանձնելուց հետո։ Ադրբեջանական դիրքը գյուղից ընդամենը 500 մետր է հեռու։ Թեեւ շուրջ երկու շաբաթ է անցել, բայց մինչեւ այժմ հստակ սահմանազատում արված չի, Արցախի կողմից դիրքերը գծված չեն, դիրքապահներ չկան։

«Մինչեւ հիմա սահմանները չեն դրել։ Էդ արանքը՝ 2 կմ, բարձիթողի վիճակում է։ Եթե սահման լիներ, գուցե զգաստանային, կենտրոնանային։ Ադրբեջանցիները կարծես մեր հողամասի մեջ են, մի ճանապարհ է բաժանում իրենցից»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ դեպքից հետո գյուղացիների շրջանում վախ կա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին։ Ռուսական կողմի հարցումով հաջողվել է պարզել, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում: Ռուսական կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Քաղաքացիները այսօր ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:

դիտվել է 2148 անգամ
Լրահոս
Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am