«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են: Խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակումը: Խաղաղապահները ապահովել են ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը։ Նրանք պայթունավտանգ առարկաներից ազատում են տեղանքը եւ ընդհանուր օգտագործման ճանապարհները: Մաքրվել է 50 հեկտար տարածք և ավելի քան 17,5 կմ ճանապարհ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթունավտանգ առարկա: Ականազերծվել է Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող մայրուղու 28 կմ հատվածը: Ըստ այդմ, վերականգնվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը: Խաղաղապահները ուղեկցել են 3500 ավտոմեքենա»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ:
«Բացի այդ ավարտվել է Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Այդ մասնագետները արդեն սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին եւ տեղի բնակչությանը: Փոխգործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ»,- նշել է Շոյգուն:
Սերգեյ Շոյգուն ասել է, որ ռուս զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի:
ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։
Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Հունվարի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, փախստական Լիանա Մինասյանը, «Հանուն սոցիալական արդարության» ղեկավար Արման Ղուկասյանը:
Թեմա`ինչ խնդիրներ ունեն փախստականները, ինչպես են ապրում Հաըաստանում և ինչ սպասելիքներ ունեն
Հունվարի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Թեմա` Հայաստան. Ներսի ցավ, դրսի ամոթ
Հունվարի 23-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը:
Թեմա` կորոնավիրուսի տարածում. մութ ու ստվեր կողմերը
Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` նոր բացահայտումներ Աննա Հակոբյանի մասին, Շուշի… տգիտության սահմանները. վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը
Թեմա` Շուշի… տգիտության սահմանները
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը:
⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ:
Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: