Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի վեցամսյա սոցիալական աջակցություն
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի վեցամսյա սոցիալական աջակցություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:
Շահառու կարող են դառնալ Հայաստանի և Արցախի այն քաղաքացիները, որոնք սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին կհյուրընկալեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և առնվազն 3 ամիս այդ համայնքներում փաստացի բնակված քաղաքացիներին:
Արցախից հյուրընկալված յուրաքանչյուր քաղաքացու համար Հայաստանում կտրամադրվի 30,000 դրամ, Արցախում՝ 45,000 դրամ:
ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։
Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Հունվարի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, փախստական Լիանա Մինասյանը, «Հանուն սոցիալական արդարության» ղեկավար Արման Ղուկասյանը:
Թեմա`ինչ խնդիրներ ունեն փախստականները, ինչպես են ապրում Հաըաստանում և ինչ սպասելիքներ ունեն
Հունվարի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Թեմա` Հայաստան. Ներսի ցավ, դրսի ամոթ
Հունվարի 23-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը:
Թեմա` կորոնավիրուսի տարածում. մութ ու ստվեր կողմերը
Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` նոր բացահայտումներ Աննա Հակոբյանի մասին, Շուշի… տգիտության սահմանները. վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը
Թեմա` Շուշի… տգիտության սահմանները
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը:
⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ:
Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: