«Ամուսնուցս ինձ հուշ մնաց նրա պարանոցի արյունոտ խաչը». հարազատ եղբայրները զոհվեցին նույն օրը՝ նույն դիրքում

Կյանքը հայրենիքին նվիրած Ժորա Արզումանյանի կնոջ հիշողություններում ամուսինը մնում է որպես օրինակելի ամուսին եւ անկրկնելի հայր: Ժորան երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում: Կնոջ խոսքով՝ նա կամեցող էր, ուներ հանգիստ բնավորություն, ընտանիքին նվիրված մարդ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Լիլիթ Ղազարյանը նշեց, որ Ժորան և նրա հարազատ եղբայրը աշխատել են նույն վայրում և հսկել են միևնույն դիրքը: Հերոսը սեպտեմբերի 30-ից եղել է դիրքերում և միայն հոկտեմբերի 24-ին, երբ արդեն կային նրանց փոխարինողներ կարողացել է վերադառնալ տուն. «Եկավ այն պայմանով, որ երկու օրից նորից պետք է բարձրանան դիրքեր: Ամսի 27-ին, երբ ամուսինս նորից պետք է բարձրանար՝ եղբորը փոխարինելու, ասացին, որ կարիք չկա վերադառնալու, քանի որ ողջ զորքին արդեն ներքև են իջեցնելու»,- ասաց Լիլիթը:

Սակայն հոկտեմբերի 30-ին Ժորան նորից հեռախոսազանգ է ստանում, և նրան հայտնում են, որ պատրաստվի ամսի 2-ին նորից դիրքեր բարձրանալուն. «Եկավ ամսի 2-ը և Ժորան նորից բարձարացավ դիրքեր: Երբ հեռախոսով խոսում էինք, շատ ուրախ էր, ասում էր, որ ամեն ինչ լավ է՝ հաղթելու են և վերադառնան»,- վերհիշեց հերոսի կինը՝ հավելելով. « Ամեն օր խոսել ենք մինչև ամսի 7-ը, այդ օրվանից հետո այլևս լուր չենք ստացել Ժորայից: Վերջին անգամ երկու եղբայր զանգել են տուն, ծնողների հետ են խոսել, ասել են, որ լավ են և շուտով վերադառնալու են»,- ընդգծեց նա:

Չորս տարի առաջ այն օը, երբ Լիլիթը եւ Ժորան ամուսնացան, նա ստանում է ամուսնու զոհվելու լուրը. «Այդ նույն օրը իմացա, որ Ժորայի ու նրա եղբոր դիակը ճանաչել են: Մինչև վերջ էլ մենք հույս ենք ունեցել, որ Ժորան ողջ է, պարզապես անտառներում է, քանի որ ինքը իր տեսակով ամեն իրավիճակից ելք գտնող էր»,- հուզմունքով պատմում է Լիլիթը:

«Դիրքերից իջած ամուսնուս ընկերները պատմում են, որ Ժորայի ավագ եղբայրը վիրավորվել է և նրան ձայն է տվել օգնության, ընկերները Ժորային թույլ չեն տվել, որ գնա, քանի որ այդ հատվածը եղել է ակտիվ կրակահերթի տակ, սակայն Ժորան գնացել է. երկուսն էլ ստացել են մահացու հրազենային վիրավորում»,- մեծ ցավով պատմում է մեր զրուցակիցը:

Լիլիթը մեզ ասաց, որ ամուսինը նախապես զգուշացրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն, եթե մի բան պատահի. «Ժորայի ծնողների տան մոտ կա երկու գերեզմանատուն՝ նոր և հին: Ժորան ասում էր ինձ, եթե ինչ-որ բան պատահի իրեն, հուղարկավորեք հին գերեզմանատանը, քանի որ ինքը կվախենա ուրիշ գերեզմանոցում լինելուց: Ես, իհարկե, կատարեցի նրա ցանկությունը»,- ասաց Ժորայի կինը:

Հերոսի այդ ցանկությունը կատարվեց, բայց կա մեկը, որը այդպես էլ անկատար մնաց: Ժորան միշտ երազել էր աղջիկ երեխա ունենալու մասին, ինչպես նշում է կինը, երբ առաջնեկով հղի էր և արդեն գիտեին, որ տղա է, Ժորան ասում էր՝ հաստատ աղջիկ է լինելու: Ավաղ նրա այս ցանկությունը մնաց անկատար. «Տղաս շատ կապված էր ամուսնուս հետ, ու վերջին օրերին, որ խոսում էինք ասում էի՝ չմոռանաս՝ տանը քեզ սպասում ենք, հատկապես՝ տղադ, ասում էր անպայման հետ եմ գալու, պարտքս կատարելու եմ և վերդառնամ»,- սրտի մեծ կսկիծով ասաց Լիլիթը:

Լիլիթը հպարտությամբ իր ամուսնուն ողջ և առողջ ճանապարհեց հայրենիքի պաշտպանության և հպարտությամբ էլ ընդունեց ամուսնուց մնացած վերջին հուշերը. «Ամունուցս ինձ է հասել նրա գրապանի մի քանի մետաղադրամ, թղթադրամ և պարանոցից գցված փայտից խաչը, որը 2 օր առաջ ուխտ էինք արել, գնացել էինք Ղալթախչու սուրբ Հովհաննես մատուռը: Խաչը հանձնեցին ինձ, այն արյունոտ էր»,- եզրափակեց զոհվածի կինը:

դիտվել է 673 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am