Ռուսական կայսրությունը պարտվե՞ց Թուրքիային. Իսկ եթե ռևանշ լինի Արցախում

Թուրքիան Ռուսաստանի հետնաբակում մրցակից է դարձել։ Անկարայի ռազմական աջակցությունն օգնեց Ադրբեջանին հաղթել տարածաշրջանում Ռուսաստանի ավանդական դաշնակից Հայաստանին։ Հիմա Մոսկվան համաձայնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական դիտորդները Հարավային Կովկաս մտնեն հրադադարի մոնիթորինգ իրականացնելու համար, գրում է BBC-ն՝ ներկայացնելով քաղաքագետ Կոնստանտին ֆոն Էգերտի մեկնաբանությունը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, իսկապես աշխարհաքաղաքական աղետ է Մոսկվայի ազդեցության համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև հետխորհրդային մնացած ամբողջ տարածքում։ Ըստ էության, մենք տեսանք, որ Ռուսաստանի կողմից զինված և վարժեցված հայկական բանակը պարտություն կրեց Թուրքիայի կողմից զինված և վարժեցված ադրբեջանական բանակից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շատ կարևոր պլացդարմ զբաղեցրեց տարածաշրջանում», - ասել է Կոնստանատին ֆոն Էգերտը՝ չբացառելով, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքը կարող է օրինակ ծառայել նաև մյուս խոշոր խաղացողների համար։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանային այնպիսի խաղացողներ, ինչպիսին են Թուրքիան, Չինաստանը, Իրանը, այս ամենից կարող են եզրակացնել, որ կարող են զարգացնել իրենց ուժերը տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում՝ առանց երկար խորհրդակցելու Մոսկվայի հետ, առանց վախենալու Կրեմլի պատասխան գործողություններից։

BBC-ի Մոսկվայի թղթակիցներից Սթիվ Ռոզենբերը զրուցել է Ղարաբաղից դուրս բերված հայ զինվորների հետ, որոնք շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին կրակը դադարեցնելու համար։

Ընդհանրապես, 2020 թվականը Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական մարտահրավերների տարի էր նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքով մեկ։ «Ռուսաստանի սերտ դաշնակից Բելառուսում ժողովուրդը մարտահրավեր է նետել դիկտատորին, ում պաշտպանում է Մոսկվան։ Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ Կրեմլի համբերության սպառվելու նշաններին, նրան աջակցելու որոշումը հակառուսական տրամադրություններ է առաջացրել, ինչը հազվագյուտ երևույթ է Բելառուսում։ Հոկտեմբերին Ղրղըզստանում տեղի ունեցած հեղափոխությունը հանկարծակիի բերեց Ռուսաստանին։ Անցած ամիս Մոլդովայի նախագահական ընտրություններում արևմտամետ Մայա Սանդուն հաղթեց ռուսամետ Իգոր Դոդոնին», ըստ «Ազատության» գրում է BBC-ն։

Կոնստանտին ֆոն Էգերտը, անդրադառնալով Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու ձգտումներին, ասել է, թե ռուսական հանրության զգալի մասը նախկինի պես մտածում է ինչ-որ տեսակի կայսրություն ունենալու մասին, բայց շուտով ստիպված է լինելու հրաժեշտ տալ այդ գաղափարներին։ Ռուսաստանը ինքը կայսրությունից ազգային պետություն դառնալու անցումային շրջան է վերապրում, և դա անխուսափելի գործընթաց է, ասել է քաղաքագետը։

Հոդվածում շարադրված տեսակետները վիճելի են: Ռուսաստանն էլ ստացավ այն՝ ինչի ձգտել է տարիներ շարունակ: Դա խաղաղապահների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում, իսկ ապագայում չի բացառվում նույնիսկ նոր ռազմաբազայի հիմնումը:
Թուրքիան առայժմ բոլոր հարցերը քննարկում է Մոսկվայի հետ:

Ակնհայտ է, որ Պուտինը դեմ է եղել թուրքական ռազմական ներկայությանը՝ Լեռնային Ղարաբաղում: Հիմա թուրքական ուժերը «մոնիթորինգ» պետք է իրականացնեն բացառապես Ադրբեջանի տարածքում:

Այնպես որ՝ թուրքական հաղթանակի մասին՝ ռազմաքաղաքական առումով՝ դեռ շատ վաղ է խոսելը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5513 անգամ
Լրահոս
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am