«Նիկոլ Փաշինյանը շուտով կփախչի և փախուստի վայրից կհրապարակի իր հրաժարականի մասին».Արեն Ապիկյան

Հայաստանի Հանրապետությունում թանկացել է հացը, գազի սակագինն ու բենզինը: Սրան կարող է անմիջապես հետևել նաև առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Այս, սպասվող հավանական նոր թանկացումների շղթայի և ՀՀ-ում տնտեսական խորը ճգնաժամի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ.

–Պարոն Ապիկյան, այսօրվանից 20 դրամով թանկացել է հացը, գազի սակագինն արդեն 320 դրամ է, բարձրացել են նաև բենզինի գները: Գահավիժող տնտեսական պայմաններում և այսօրինակ թանկացումների ֆոնին, ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

–Հայաստանի Հանրապետությանն ու այնտեղ ապրող քաղաքացուն սպասվում է չափազանց ծանր տնտեսական վիճակ, ընդ որում, այդպես է լինելու մոտակա 2-3 տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա բնական է՝ երբ թանկանում է վառելիքը, շղթայական մեխանիզմով թանկանում են նաև մնացյալ և, հատկապես, առաջին անհրաժեշտության ապրանքները՝ ուտելիքը, դեղորայքը և այլն:

–Արդյո՞ք համավարակից և պատերազմից հյուծված տնտեսությունն ունակ կլինի դիմադրելու շուկայի այս ցնցումներին, կամ արդյո՞ք վճարունակ է աղքատության շեմին հայտնված ժողովուրդը:

– Ամենամոտ ապագայում մենք ականատես կլինենք տնտեսական այս ցնցումի բոլոր բացասական հետևանքներին՝ և´ աղքատության ու գործազրկության կտրուկ աճ, և´ ահռելի ծավալների հասնող արտագաղթ: Տնտեսական նման ցնցումներն անմիջապես ազդում են առաջին հերթին քաղաքացու կյանքի որակի և մակարդակի վրա: Որպես սրա տխուր հետևանք՝ մարդիկ կսկսեն ավելի շատ խնայել, ավելի քիչ ծախսել, բնականաբար, սա հարվածելու է գործող մանր ու միջին բիզնեսների՝ սրճարանների, ռեստորանների, հագուստի բիզնեսով զբաղվողների, գեղեցկության սրահների և բիզնեսի այլ տեսակների վրա: Մարդիկ գումար կծախսեն հիմնականում երեք բանի վրա՝ առաջին անհրաժեշտության սնունդ ձեռք բերելու, դեղորայքի և կոմունալ ծախսերի վրա: Ի դեպ, եթե մարդիկ առաջ իրենց առօրյա սննդակարգում օգտագործում էին մի քիչ թանկ սնունդ, ասենք՝ միս, կաթնամթերք և խմիչք, հիմա սա ևս կսահմանափակվի, բնականաբար, տնտեսական վնասներ հասցնելով այդ շուկաներին ևս:

– Ըստ էության, մեր երկրում տնտեսությունն, արդեն տևական ժամանակ պարալիզացված է՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի հասցրած վնասները, պատերազմի թողած հետքերը և այլն: Ի՞նչ է սպասվում պետական համակարգին՝ նմանօրինակ տնտեսական ծանր բեռով:

– Եթե հիմա տնտեսական լեզվով խոսենք, ապա սպասվում է համախառն ներքին արդյունքի անկում, այսինքն, եթե անցյալ տարի Կառավարությունը մեզ զեկուցում էր աննախադեպ տնտեսական աճի մասին, ինչն, ի դեպ, աննախադեպ էր միայն իրենց համար, իսկ իրականում, մենք դրանից ավելի լավ ցուցանիշներ ենք գրանցել, ապա այս տարի մենք ունենալու ենք արդեն ակնհայտ՝ երկնիշ տնտեսական անկում: 2021 թվականին մենք ունենալու ենք բյուջեի աննախադեպ՝ մոտավորապես 1 մլրդ. դոլարի հասնող դեֆիցիտ, այսինքն, անհրաժեշտ է լինելու այդ գումարն ինչ – որ տեղից ներգրավվել բյուջե, որի արդյունքում, մենք տարբեր միջազգային դոնորներից նոր վարկեր ենք վերցնելու, սրանով, փաստորեն, ավելացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի՝ առանց այն էլ ծանր բեռը: Եվ այս ամենը միայն նրա համար, որպեսզի պետությունը կարողանա ապահովել իր առջև դրված ամենամինիմալ տնտեսական պարտավորությունները: Բացի այս, ես կարծում եմ, որ արդեն գարնանը արտագաղթի հզոր ալիք կսկսվի: Որպես կանոն, ձմռանը մարդիկ շատ չեն արտագաղթում, որովհետև տարվա այդ եղանակին, հիմնականում, աշխատանք չկա: Անկախ ամեն ինչից, որքան Նիկոլ Փաշինյանը կառչած մնա իշխանությունից, այդքան Հայաստանի վրա կախված վտանգը սաստկանալու է: Ով, եթե հենց այսօր էլ այդ մարդը թողնի և հեռանա, միևնույն է, հաջորդ տարին տնտեսական և շատ այլ առումներով չափազանց ծանր է լինելու մեզ համար:

–Վարչապետի աթոռը զավթած անձը, կարծես, հեռանալու որևէ մտադրություն չունի: Արդյո՞ք նա, իսկապես չի՞ հասկանում, թե ի՞նչ վիճակում է հայտնվել պետությունն իր վարած քաղաքականության արդյունքում, թե՞ նա ամեն կերպ իր աթոռը պահելու խնդիր ունի:

– Ես կարծում եմ, որ նա, արդեն իսկ հիմա, հենց հեռանալու խնդիրներով է զբաղված: Այս պահի իր ամենամեծ հոգսը մնում է այն, թե իր թիմակիցներից ո՞ւմ թողնի վարչապետի աթոռը, որպեսզի ավելի ապահով դիրքերում հայտնվի ինքն՝ իշխանափոխությունից հետո: Թեև, վստահ եմ նաև, որ նրա այդ պլանները որևէ կերպ թույլ տալ չեն կարող ընդդիմադիրները, բացի այդ՝ Փաշինյանին և նրա թիմին այլևս չի վստահում Հայաստանում ապրող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Այնպես որ, Փաշինյանի ջանքերն այս ուղղությամբ՝ ապարդյուն են լինելու:

-Ի՞նչ կարծիքի եք ընդդիմության արդեն հայտարարված միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մասին:

-Միայն դրական: Այո, ընդդիմությունն, արդեն այսօր, հայտարարեց իր միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի անունը, որին նրանք ներկայացնում և պաշտպանում են՝ որպես տեխնիկական վարչապետ, ով ժամանակավոր զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, երկիրը կտանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, կմեղմի կամ կվերցնի երկրի ներսում ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտը, կվերացնի երկրի ներսում սևերի և սպիտակների այս արատավոր և անթույլատրելի բաժանումը և այլն: Այս իմաստով շատ կարևոր էր, որպեսզի ընդդիմության միասնական թեկնածուն ընդունելի և հարգանք վայելող քաղաքական ֆիգուր լիներ, ինչին, իմ կարծիքով, Վազգեն Մանուկյանի անձը լիովին համապատասխանում է: Հիմա արդեն հարցը միայն նրանում է, թե կոնկրետ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը հեռանալու, և արդյո՞ք Ազգային Ժողովում գտնվող իշխող խմբակցության պատգամավորները հասկանում են իրենց ուսերին դրված ողջ պատասխանատվության բեռը և, արդյո՞ք, այսքանով հանդերձ, նրանք ճիշտ վարք կդրսևորեն:

- Պարոն Ապիկյան, ինչպե՞ս պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը: Շատերն այս օրերին ասում են, թե Ռուսաստանի Դաշնությունը հումանիտար միջանցք կապահովի նրա՝ երկրից անցնցում դուրս գալու համար, իսկ առավել ճնշող մեծամասնություն կազմող մի զանգված համոզված է, որ վարչապետի աթոռը զավթած անձը պետք է մնա երկրում և դատական կարգով պատասխանատվության ենթարկվի՝ որպես ստեղծված անփառունակ իրավիճակի հեղինակ:

–Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի՝ ստեղծված իրավիճակի համար, հարցը միայն նրանում է՝ արդյո՞ք դա տեղի կունենա այս պահին, թե՞ ոչ: Չափազանց մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը կփախնի երկրից և հետո կհայտնի իր հրաժարականի մասին: Ես առավել հակված եմ հենց այս սցենարին, որովհետև կյանքը ցույց է տվել, որ այդ մարդը հայտնի փախչող է՝ նա փախավ մարտի 1-ին, փախավ բոլորից թաքուն խայտառակ կապիտուլյացիա ստորագրելու չարաբաստիկ գիշերը, կփախչի նաև հիմա…Սակայն, նորից եմ կրկնում, դա չի փրկելու նրան պատասխանատվությունը կրելու բեռից, որովհետև, այն, ինչ մենք ունենք այսօր՝ քայքայված պետություն և պարտված երկիր, միայն և միայն նրա վարած անհեռատես և տգետ քաղաքականության արդյունք է:

դիտվել է 3856 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am