Ուրեմն դավադրությունը եղել է ներսից. Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին

Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից։ Այս մասին ֆեյսբոպքի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ խունտան Ն. Փաշինյանի գլխավորությամբ սկսել էր վարկաբեկիչ հարձակումներն Արցախի ղեկավարության, գեներալիտետի, Արցախի հերոսների նկատմամբ, երբ Նիկոլը դավադիրներ էր փնտրում Արցախում (Ազատության հրապարակում կոչեր էին հնչում Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ցխել, Նիկոլի կողքին, պետական միջոցառման ժամանակ նախագահին դիմում էին «պարոն մարզպետ», աշխատանքից ազատվեցին գեներալներ, Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, քաղաքական հետապնդումներ սկսվեցին ու շինծու գործեր հարուցվեցին Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի, Արցախի հերոս Ս. Օհանյանի, գեներալ Յ. Խաչատուրովի նկատմամբ), երբ բանակում օպտիմալացում անվան տակ սկսվեցին կազմաքանդել ու կրճատել բանակային ստորաբաժանումները, բանակը պատրաստելով խաղաղության, թշնամու ամենօրյա սպառնալիքների առկայության պայմաններում, դեռևս այն ժամանակ էր զգացվում, որ այս ամենից վատ հոտ է գալիս։ Դավադրության ուրվականը դեռ այն ժամանակ էր թևածում օդում և կույր պետք էր լինել, այս ամենը չտեսնելու համար, ու չզգալ դավադրության գարշահոտը, չնայած որոշ բարձրաստիճան պնակալեզների վնգստումներին, թե իբր «Ով Նիկոլին դեմ է` դավադիր է»։

2018թի ամռանը գրեցի, հետագայում 2019թ-ի հունիսին ևս մեկ անգամ գրեցի հետևյալը։

"Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Արցախը նաև մեր ժողովրդի, մեր ազգի միասնության գաղափարական ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Մոնթեն ասում էր.

"Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը"։

Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ «Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից»։

Ներսը, տվյալ դեպքում Հայաստանն է։

Այդպես էլ եղավ։

Հայոց Միջնաբերդը դավաճանների ձեռքով հանձնվեց թշնամուն, և այսօր թշնամին իր արյունոտ թաթերն ու երախը մոտեցել է Զանգեզուրին, Մեղրիին, Գորիսին, Վարդենիսին, Սևանին, Սոթքին...

Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Մեր երկիրը շարունակում է մնալ դավաճանական խունտայի ձեռքում։

Ժողովուրդ, ումի՞ց և ի՞նչ ենք սպասում։

Մեր աչքի առջև, մեր հայրենիքի 121 քաղաքների ու գյուղերի բնակիչները իրենց ձեռքով այրեցին սեփական օջախներն ու բռնեցին գաղթի ճամփան։ Կամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներն»:

դիտվել է 904 անգամ
Լրահոս
«Այդ երիտասարդը թող պատասխանի, թե ինչու էր Աբովյանի ՕՄՕՆ-ը և նրան կցված ՄՈԲ-ը հետ նահանջում». Ազատամարտիկը՝ Արգիշտի Քյարամյանին (video) Հրահանգ է եղել վերացնել Հայրենիք զորախումբը,ինչը փորձում էր իրականացնել Քյարամյանը. պահեստազորի սպա (video) Վերջ տուր բանսարկությանը. պատասխան Մոսկվայից՝ Փաշինյանին Էրդողանը՝ Նիկոլին. «Արի ռուսներին քշենք, հետո տես՝ ինչ ենք բերում ձեր գլխին... » Ռուսները կապահովեն թուրքերի ու ադրբեջանցիների անվտանգությունը. Երկթագիծ՝ ոչ հայերի համար Ռազմական ոստիկանության աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ են ստանալու. բյուջեում գումար չկա Տեսանյութ. Աննա Հակոբյանի թիկնապահը ծեծում է օդանավակայանում իրենց նկարահանող հայ բլոգերին Ադրբեջանի աքլորացած լիդերն ամեն ինչ անում է, որ ցույց տա, թե իբր ինքն ինքնուրույն խաղացող է. Դանիելյան Զոհվածի ծնողներից հափշտակել են 1,5 մլն դրամ՝ խոստանալով նրան գերությունից բերել Եթե Մեհրիբանը Աննա Հակոբյանին հրավիրի Շուշիում թեյ խմելու, նա կհամաձայնի՞ Օնի՛կ, արդյոք քո ու քո գեներալների մոտ համարձակություն չկա՞ մտնել դավաճանի աշխատասենյակ... Հաղթելու է կյանքը. պսակադրություն թշնամուց 100 մ հեռավորության վրա. Լուսանկար Պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չգիտի, թե ինչի համար է եկել պաշտոնի. Կարեն Վրթանեսյան Լավրովը և Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի շուրջ իրավիճակը Իրավապահները պարզում են՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու «Հեռախոսների Լոլոն» Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու «ձեր ջանքերը» Ադրբեջանի դատախազի հետ. Ս. Օհանյանը՝ Ա. Դավթյանին Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը ՊԵԿ աշխատակիցները մարտական զենք կիրառելու իրավունք կստանան Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը Կարդացեք այս պատմությունն ու փորձեք չխելագարվել. 18-ամյա Հայկի և նրա զինակից 5 ընկերների ողբերգական մահվան պատմությունը Բացառիկ մանրամասներ. Արգիշտի Քյարամյանը կորդինացրել է Շուշիի հանձնման գործընթացը (video) Կրկնակի վրաերթ՝ Ուշի գյուղում. 56-ամյա կինը մահացել է Ալիևը Շուշիում մասնակցել է արձանների բացման արարողությանը Զինված ադրբեջանցիները ծաղրում և ահաբեկում են հայ ծերունուն (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը: Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր: Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը: Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը: Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները: Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը: Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն: -- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում: Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։ Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը: ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում. հայ գերիների վերադարձի խնդիրը. արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական զարգացումներ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub