Հաղորդում հանցագործության մասին

Նիկոլ Փաշինյանին դժբախտ ու դժգույն օրեր են սպասվում: Հերթով բացահայտում են նրա դավաճանական դեմքը՝ նրա եւ ընտանիքի մասին սկանդալային փաստեր հրապարակելով: Մի դեպքում բացահայտողը իր նշանակած պաշտոնյան է, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը, ում պատերազմական օրերին հասկանալի պատճառներով շատերի պես մեկուսացրել են, երկրորդ դեպքում առաջնագծում հող հայրենին պաշտպանած զինվորը, մյուսը իր նախկին ԱԱԾ տնօրենն է, ու այսպես ամեն օր հայտնվելու է մեկը եւ խոսելու հողատու ղեկավարի դավաճանական ծրագրից:

Երեկ հերթը ՀՅԴ-ից 2018-ին Նիկոլ Փաշինյանին չընտրելու պատճառով հեռացած Աղվան Վարդանյանինն էր: Նա 13 սկանդալային հարց-բացահայտումներով, որոնք ակնհայտորեն իրեղեն փաստեր են, շոկի ենթարկեց առանց այն էլ շոկահարված հանրությանը: «Արդյոք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է Փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյոք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:
Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյոք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։
Իսկ մեկ տարի շարունակ, ըստ Վարդանյանի, վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:
«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:
Բացի այդ, ըստ նրա, ԱԱԾ-ն պատերազմից մեկ օր առաջ ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին: Իսկ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ էր անում վարչապետի տիկինն Արցախում պատերազմի գրեթե ողջ ընթացքում:
«Գեներալները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեին»:
Այնուհետև հետաքրքրվեց, թե ինչու Փաշինյանը չի համարձակվում գոնե կես բառ հակադարձել Ալիևին, և արդյոք պատերազմի ողջ ընթացքում կեղծ հաղթական քարոզչությունը, ռազմական դրությամբ պայմանավորված մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չի հետապնդել:

Հարցադրումների շարքում էր նաև պատերազմի առաջին օրերին ՀՀ-ից Իրան հայտնի գործարարի գործուղման մասին լուրը:
«Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել կառավարական ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այդ ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաև տարիներ առաջ` Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ՀՀ վարչապետը պատերազմից հետո մի շաբաթ շարունակ բունկերից դուրս չի եկել, իսկ այսօր շրջում է մեծաթիվ թիկնազորով:
Վարդանյանը հայտարարեց, որ իր հրապարակած հարցադրումներին տիրապետում են նաև արտերկրի հատուկ ծառայությունները: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իր հիշատակած պաշտոնյաների ու արաբական երկրի անունները չի հրապարակի, բայց եթե իրեն այս ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին, սիրով կընդունի հրավերը:

Այսպիսով՝ Աղվան Վարդանյանի փաստացի հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, ուստի իրավապահ մարմինները պետք է անհապաղ գործի անցնեն եւ բաց քննեն հնչեցված հարցադրումները՝ հանրության համար տեսանելի դարձնելով, արդյոք դրանք ճիշտ են, եւ Նիկոլ Փաշինյանն իրագործել է հատուկ մշակված թուրքական ծրագիր, թե Վարդանյանը խտացնում է գույները: Եթե իրավապահներն այսօր չզբաղվեն դրանով, եւ չզբաղվեն անաչառ ու թափանցիկ, վաղն իրենցով են զբաղվելու:

Անի Սահակյան

դիտվել է 8846 անգամ
Լրահոս
Հարսանի՞քն էր Ձեր պաշտոնանկության պատճառը. մեկնաբանում է Արման Սարգսյանը (video) Նիկոլի ուղեկցությամբ թուրքերը մտնելու են բոլորիդ տներն ու «բիզիմդիր անեն». Նարեկ Սամսոնյան (video) Սարսափելի վտանգի առաջ ենք կանգնած. ութ օր է Թուրքիան տոննաներով զենքեր է տեղափոխում Ադրբեջան.Համբարձումյան (video) Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Ասեցի՝ Քյարամյան արի բարձրանանք, չեկավ, մենք բարձրացանք՝ սկսեցին մեզ վրա կրակել. ԱԱԾ պահեստազորի սպա (video) «Այդ երիտասարդը թող պատասխանի, թե ինչու էր Աբովյանի ՕՄՕՆ-ը և նրան կցված ՄՈԲ-ը հետ նահանջում». Ազատամարտիկը՝ Արգիշտի Քյարամյանին (video) Հրահանգ է եղել վերացնել Հայրենիք զորախումբը,ինչը փորձում էր իրականացնել Քյարամյանը. պահեստազորի սպա (video) Վերջ տուր բանսարկությանը. պատասխան Մոսկվայից՝ Փաշինյանին Էրդողանը՝ Նիկոլին. «Արի ռուսներին քշենք, հետո տես՝ ինչ ենք բերում ձեր գլխին... » Ռուսները կապահովեն թուրքերի ու ադրբեջանցիների անվտանգությունը. Երկթագիծ՝ ոչ հայերի համար Ռազմական ոստիկանության աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ են ստանալու. բյուջեում գումար չկա Տեսանյութ. Աննա Հակոբյանի թիկնապահը ծեծում է օդանավակայանում իրենց նկարահանող հայ բլոգերին Ադրբեջանի աքլորացած լիդերն ամեն ինչ անում է, որ ցույց տա, թե իբր ինքն ինքնուրույն խաղացող է. Դանիելյան Զոհվածի ծնողներից հափշտակել են 1,5 մլն դրամ՝ խոստանալով նրան գերությունից բերել Եթե Մեհրիբանը Աննա Հակոբյանին հրավիրի Շուշիում թեյ խմելու, նա կհամաձայնի՞ Օնի՛կ, արդյոք քո ու քո գեներալների մոտ համարձակություն չկա՞ մտնել դավաճանի աշխատասենյակ... Հաղթելու է կյանքը. պսակադրություն թշնամուց 100 մ հեռավորության վրա. Լուսանկար Պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չգիտի, թե ինչի համար է եկել պաշտոնի. Կարեն Վրթանեսյան Լավրովը և Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի շուրջ իրավիճակը Իրավապահները պարզում են՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու «Հեռախոսների Լոլոն» Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու «ձեր ջանքերը» Ադրբեջանի դատախազի հետ. Ս. Օհանյանը՝ Ա. Դավթյանին Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը ՊԵԿ աշխատակիցները մարտական զենք կիրառելու իրավունք կստանան Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը: Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր: Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը: Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը: Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները: Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը: Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն: -- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում: Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։ Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը: ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում. հայ գերիների վերադարձի խնդիրը. արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական զարգացումներ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub