Ադրբեջանական զորքը մտավ Լաչին. Աչքդ լույս, Փաշինյան Նիկոլ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս գիշեր մուտք գործեցին Լաչինի շրջան: Ալիևն այսօր ասում է՝ Ղարաբաղյան հակամարտություն այլևս չկա, «Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են»:

Նիկոլ Փաշինյա՛ն, աչդք լույս: Գտնվեց այն լուծումը, որ ընդունելի կլինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի համար: Մեկ տարբերությամբ՝ Հայաստանի ու Արցախի համար այս լուծումը պարտվողական է, միայն Ադրբեջանի համար է ընդունելի:

Համաձայն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը: Ավելի վաղ հայկական Զինված ուժերը լքել էին Աղդամի և Քելբաջարի շրջանները: Եռակողմ հայտարարության մեջ նշվում է նաև, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր առաջարկել է բացել միջանցք, որը կմիավորի Նախիջևանը երկրի արևմտյան հատվածների հետ: «Մենք դուրս ենք բերում Նախիջևանը շրջափակումից, միաժամանակ բացում ենք նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ բոլոր երկրները կշահեն դրանից»,- ասել է Ալիևը այսօրվա իր ուղերձում՝ հավելելով, որ նոր միջանցքին կմիանան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը:

Նա այնուհետև հավելել է, որ Լաչինի միջանցքը հանձնվել է ռուս խաղաղապահների վերահսկողությանը, համաձայնեցվել է կիլոմետրանոց լայնությունը: «Լաչինի շրջանի ռազմավարական նշանակությունը միաժամանակ նրանում է, որ շրջանի տարածքով և Լաչին քաղաքի միջով անցնում է Լաչինի միջանցքը: Ինչպես ձեզ հայտնի է, այդ միջանցքը հանձնվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությանը: Երկար տարիներ միջանցքը գտնվել է հայկական զինված ուժերի, օկուպանտների հսկողության տակ: Կարող եմ ասել, որ նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ համաձայնագրի նախնական տարբերակում եղել է դրույթ այդ միջանցքը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելու մասին: Ես դեմ եմ հանդես եկել դրան, և արդյունքում այդ միջանցքը հանձնվել է ռուս խաղաղապահ ուժերին: Կարծում եմ, որ դա շատ մեծ ձեռքբերում է»,- նշել է Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում:

Նրա խոսքով՝ «հայտարարության նախնական տարբերակի վրա ակտիվ աշխատանքներ են տարվել, հատկապես Շուշիի ազատագրումից կարճ ժամանակ հետո»: «Հայտարարության նախնական տարբերակում մեզ առաջարկվում էր, որպեսզի Լաչինի միջանցքը լինի 30կմ: Ես կտրականապես դեմ էի դրան և ասացի, որ հայկական կողմի այդ նկրտումները բացարձակապես հիմնավորված չեն: Միջանցքի շրջանակում անվտանգության միջոցառումների ապահովման համար այդպիսի լայն միջանցքի անհրաժեշտություն չկա: Ուստի ես դա համարեցի միանգամայն անընդունելի առաջարկ և հայտնեցի իմ կարծիքը: Հետո երկրորդ տարբերակում նախատեսվում էր, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 10 կմ: Ես դրան համաձայնություն չտվեցի, արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց 5կմ լայնությամբ միջանցքի շուրջ: 5 կմ լայնությամբ միջանցքը ընդգրկում է բավականաչափ տարածություն և՛ մեզ, և՛ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի, և՛ անվտանգության ապահովման համար»,- հայտարարել է Ալիևը:

Այսպես, Ալիևն արդեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը «նոր տրանսպորտային զարկերակ» է ներկայացնում:

«Եռակողմ հայտարարության (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ) իններորդ կետն վկայում է բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի վերականգնման մասին: Երկու ուղղությամբ տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար Հայաստանը երաշխիքներ է տալիս Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային կապերի անվտանգության ապահովման համար», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում:

Նրա խոսքով, տրանսպորտային կապի վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայությունը, իսկ կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում՝ Նախիջևանը կապելով Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ:

«Տրանսպորտային միջանցքի բացումը դուրս կբերի Նախիջևանը շրջափակումից, և միևնույն ժամանակ մենք բացում ենք նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ դրանից միայն կշահեն բոլոր երկրները: Ադրբեջանը միավորվելու է իր անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ: Միավորվում են Ադրբեջանն ու Թուրքիան: Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և, եթե ցանկանա, Հայաստանը կարող են միանալ այս միջանցքին: Այսպիսով, տարածաշրջանում կարող է ստեղծվել հնգակողմ համագործակցության հարթակ: Այս գաղափարը ես ներկայացրել եմ ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ Ռուսաստանի նախագահին, և նրանք դրան դրականորեն են արձագանքել», - ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է երկարաժամկետ խաղաղություն. «Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ համագործակցությունը զարգանա անվտանգության միջոցառումների հետ միասին: Մենք պատրաստ ենք համագործակցության»:

Երկարաժամկետ խաղաղություն խոստացող Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու գործընթացին: Ալիևը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև Ղարաբաղում դիերի և գերիների փոխանակման գործընթացը շարունակելու մասին: «Ղարաբաղի մասին պայմանագրի ութերորդ կետը վկայում է ռազմագերիների, պատանդների և կալանավորված այլ անձանց, ինչպես նաև դիերի փոխանակման մասին: Այս գործընթացն արդեն ընթացքի մեջ է. դիերի, գերիների և պատանդների փոխանակում»:

Ալիևի ներկայացրած վերոնշյալ թեմաներով Փաշինյանն ասելիք չունի՞...

Թե՞ ամենն արդեն Ալիևն է թելադրում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7361 անգամ
Լրահոս
Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am