Խաչատրյանը կպատմի, թե ինչպես էր Փաշինյանը ստիպել իրեն նպաստել բանակի թուլացմանը

Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ աճպարարությունների է գնացել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բացառիկ անհիմն քրեական գործեր հարուցելու, այդ գործերը այստեղից-այնտեղից հարմարեցված ապացույցներով «լցնելու», և ի վերջո Հայաստանի թիվ մեկ մանիպուլյատորին ծառայելու, նրա իջեցրած պլանը կատարելու համար։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորությունները կյանքի կոչելու համար։ Նա գիտի, թե ինչ աճպարարությունների է գնացել Սասուն Խաչատրյանը բացառիկ անհիմն քրեական գործեր հարուցելու, այդ գործերը այստեղից-այնտեղից հարմարեցված ապացույցներով «լցնելու», և ի վերջո Հայաստանի թիվ մեկ մանիպուլյատորին ծառայելու, նրա իջեցրած պլանը կատարելու համար։

Թե ինչ արժանիքների համար է Խաչատրյանը պարգևատրվել մեդալով, մենք լավ ենք հիշում։ Լավ պատկերացնում ենք նաև, թե ինչպիսի հատուկ ծառայությունների մատուցման համար է նա արժանացել այդ պատվին։ 2018թ. Խաչատրյանը «լծվեց» մարտի 1-ի բացահայտման նվիրական գործին, հայտնվեց Հ1-ի եթերներում «սենսացիոն բացահայտումներով»։ Հաջորդաբար մեղադրանքներ առաջադրվեցին Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, հայտարարվեց հետախուզում, այնուհետև՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա կալանավորվեց, մեղադրանք առաջադրվեց Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։ Սասուն Խաչատրյանը սկսեց «խաչակրաց արշավանք» Շուշին ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց նկատմամբ։ Ու թեև գործն այնքան շինծու էր, այնքան միկողմանի, որ ըստ էության տապալվեց մարտի 1-ի քննությունը, բայց այն ծանր հարված հասցրեց բանակին և պետականությանը։ Սասուն Խաչատրյանի թեթև ձեռքով մեկուսացվեցին բանակի այդ ժամանակի 4 գեներալ-գնդապետից 3-ը, առաջին պատերազմի ժամանակ Արցախն ազատագրած ղեկավարը, ինչը խիստ սահմանափակեց պատերազմի ժամանակ նրանց ներուժից օգտվելու հնարավորությունը։ Թե ինչ մեխանիզմներով էր Փաշինյանը ստիպել ՀՔԾ պետին նպաստել բանակի թուլացմանը, Խաչատրյանը կպատմի հաջորդ իշխանության ժամանակ։ Բայց որ նա այդ ամենը կատարել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով փաստում էին 2018թ. գաղտնազերծված հայտնի հեռախոսային խոսակցությունը։

2021թ-ին հարուցվելիք քրեական գործերի շրջանակներում պիտի պարզվի, թե Սասուն Խաչատրյանը հրեշավոր համակարգում շղթայի որ կարևության օղակն էր՝ գիտակցու՞մ էր, որ շինծու, անհիմն քրեական գործով նա թուլացնում է բանակը, վարկաբեկում Արցախն ազատագրած հերոսներին, մեկուսացնում բարձր որակավորում ունեցող զինվորականներին։

Իսկ հիմա գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է։ Որ բանակը զրկվել էր Շուշին ազատագրած հարամանատարական կազմի ներուժից, իսկ նրանք, ովքեր փորձեցին աջակցել պաշտպանությանը, կանխել անկումը, հեռացվեցին ռազմական գործողությունների ղեկավարումից։

Իսկ հարցեր չեն առաջացել, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի մոտ, թե ինչպե՞ս, ու՞մ գործողությունների արդյունքում կորցրեցինք Շուշին, Հադրութը, մեր հայրենիքը։

Իսկ որտե՞ղ է Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի էնտուզիազմը՝ պատերազմի ժամանակ ժողովրդին խաբելու, պատերազմի օրերին թույլ տված աններելի սխալները քննության առարկա դարձնելու հարցում։

Վաղը, իշխանությունը փոխվելու է, նոր ՀՔԾ պետը անելու է լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր, ոմանք նույնիսկ Մխիթար Գոշի մեդալով։ Հիմա Հայաստանը, որպես պետություն, նմանների հանդեպ ունի մեկ պարտավորություն՝ թույլ չտալ հատել պետական սահմանը»։

դիտվել է 11798 անգամ
Լրահոս
Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am