Սա ստորագույն շանտաժ է պատերազմում ամենատուժված կողմի՝ զոհերի ու գերիների հարազատների եւ նկատմամբ. քաղաքագետ

Սա պարզ կրուտիտ չի, սա ճիվաղային երեւակայության արդյունք է, որ Ադրբեջանում գտնվող զոհերի դիակներն ու գերիներին դարձնես քո պատանդը Հայաստանում իշխանություն պահելու համար, հարցի լուծման մեղավորը դարձնես «Նիկոլ դավաճան» ասողներին, գերիների հարազատներին քշես քո հրաժարականը պահանջողներին լռեցնելու, օգտագործես նրանց վիշտը քո աթոռի խնդիրը լուծելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Իր վերջին լայվում Նիկոլը կոչ էր անում ուղղակի չհասկանալ իր հայտարարությունները, այլ կարդալ տողերի արանքում։

Ուրեմն, տողերի արանքում կարդալով տեսնում ենք, որ նրա վերջին գրառումը ինքնախոստովանական ցուցմունք է ստորագույն պատերազմական հանցագործությունների մասին։

Նիկոլը ասում է, որ գնաց պատերազմի, որ իրեն չասեն «Նիկոլ դավաճան», քանի որ հույս ուներ տարածքներ հանձնելու պատասխանատվությունը գցել պատերազմի վրա։ Գլխավոր շտաբը արդեն իրեն զեկուցել էր, որ չենք կարող հաղթել պատերազմում, այսինքն պատերազմով հողերը պահելու տարբերակը չկար, բայց նա գնաց պատերազմի։ Արդյունքում կորցրեցինք 5000 լավագույն տղերքի, հազարավոր հեկտարներ հողեր, Արցախի եւ Հայաստանի ոչ միայն անվտանգությունը, այլեւ գոյությունը դրեցինք կասկածի տակ, իսկ նրան անվանեցին ոչ միայն «Նիկոլ դավաճան», այլեւ «Նիկոլ մարդասպան», «Նիկոլ տականք» ու ավելի վատ։

Բայց ամենասարսափելին գերիների ու անհետ կորածների վերաբերյալ նրա մոտեցումն է։ Նիկոլն ասում է, որ մինչեւ Հայաստանի ներքաղաքական վիճակը չկայունանա, այս խնդիրները չեն լուծվի։ Այսինքն, նա այնքան կձգձգի այս խնդիրների լուծումը, մինչեւ Հայաստանում ընդդիմությունը դադարի հանրահավաքներ անելը եւ էլ իրեն չկոչի «Նիկոլ դավաճան»։

Սա ստորագույն շանտաժ է պատերազմում ամենատուժված կողմի՝ զոհերի ու գերիների հարազատների եւ տեղահանվածների նկատմամբ։ Բավարար չէ, որ տղաները որպես գերի Ադրբեջանում ենթարկվում են սարսափելի ստորացումների, Նիկոլն էլ իր հերթին է նրանց ստորացնում, դարձնելով իր աթոռի ամրության երաշխավոր։

Սա պարզ կրուտիտ չի, սա ճիվաղային երեւակայության արդյունք է, որ Ադրբեջանում գտնվող զոհերի դիակներն ու գերիներին դարձնես քո պատանդը Հայաստանում իշխանություն պահելու համար, հարցի լուծման մեղավորը դարձնես «Նիկոլ դավաճան» ասողներին, գերիների հարազատներին քշես քո հրաժարականը պահանջողներին լռեցնելու, օգտագործես նրանց վիշտը քո աթոռի խնդիրը լուծելու համար»։

դիտվել է 1297 անգամ
Լրահոս
Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am