Դավաճաններին պարգեւատրում են

Մինչ հանրությունը կաթվածահար պայքարում է դավաճան, հողատու իշխանության դեմ ու այլեւս քչերի մոտ է կասկած հարուցում, որ տեղի է ունեցել մեծ դավաճանություն եւ ժամ առաջ պետք է իրավական ճանապարհով բացահայտել դավաճաններին, մեկ էլ հանկարծ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը Մխիթար Գոշ մեդալով է պարգեւատրում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասված է հրամանագրով:
Պատերազմի ավարտից և կապիտուլացիայի փաստաթուղթը ստորագրելուց օրեր անց այդ ինչ նշանակալի ծառայության համար է նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրում Սասուն Խաչատրյանին, թերեւս կիմանա միայն ինքն ու պարգեւին ներկայացրած իր ապազգային հանցակից Նիկոլ Փաշինյանը:Մի բան փաստ է, որ առ այսօր ոչինչ չի բացահայտվել,ոչ մի քրեական գործ չի հարուցվել պատերազմի մեղավորների նկատմամբ ու կարելի է հասկանալ, որ հանցավոր այդ անգործության համար էլ պարգեւատրվում է իրավական կառույցներից մեկի ղեկավարը:
Հոյս ունենանք, որ գոնե այսքանից Արմեն Սարգսյանը հետո կդադարեցնի հանդես գալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ֆիկտիվ պահանջատիրական դիրքերից, ուղերձներ ու հարցազրույցներ չի հրապարակի,քանզիայդ ամենն անամոթ կեղծիք է, իսկ իրականությունը նրա գործողություններն են, այդ թվում՝ այս հրամանագրի ստորագրումը:
Այսքանից հետո եւ ում համար պարզ չէ, որ Փաշինյան-Սարգսյան տանդեմը իշխանությունը մի ազգադավից մյուսին փոխանցելու ստվերային ծրագիր են փորում կյանքի կոչել, որպեսզի ավարտին հասցնեն իրենց պանթուրքիստական ծրագրերը: Եւ Արմեն Սարգսյանին այլեւս չի հաջողվի թոզ փչել հանրության աչքերին, թե Փաշինյանի հրաժարականի եւ երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակով ինչ-ինչ կոնսուլտացիաներ ու հանդիպումներ է իրականացնում: Դրանք բոլորը բացարձակ կեղծիք են, քանզի Փաշինյանի հեռացումը պահանջող նախագահը պարզապես հլու-հնազանդ չէր դակի նրա մոլագար ցանկությունները: Ինչեւ:
Հիմա հարկ է հիշել, թե ինչո՞վ էր հայտնի՝ 2018-ի մայիսից հետո ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը եւ արդյոք այս մարդն արժանի էր այսպիսի բարձր կոչման, որը ստացել է հետպատերազմական այս բախտորոշ ժամանակաշրջանում1:
Սասունխաչատրյանական իրավագիտության մասին, անշուշտ, դեռ երկար են խոսելու, միգուցե տասնամյակներ ու դարեր, վստահ ենք, որ Մխիթար Գոշը գերեզմանում մի քանի տակ շուռ կգար՝ լսելով, թե իր անվան շքանշանով ով էր պարգեւատրվում: Երկուսուկես տարվա կտրվածքով մենք իրավաբանության եւ արդարադատության դեմ բազմաթիվ ոտնձգություններ ենք տեսել։ Անմեղության կանխավարկածի, արդար եւ ողջամիտ դատաքննության, նախաքննության գաղտնիքի ոտնահարման հարյուրավոր օրինակներ։
Այդ ոտնձգությունների հեղինակների առաջամարտիկն, իհարկե, Սասուն Խաչատրյանն է՝ քրեական իրավունքի մասնագետ, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդին եւ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը:
Այս մարդու գերխնդիրը երկուսուկես տարի շարունակ սեւերին ամեն գնով նստացնելն էր ու նա չէր խնայում իր ֆանտազիաները նրանց դեմ աներեւակայելի գործեր հարուցելով: Նա չխնայեց անգամ պատերազմի հերոսներին, Արցախն ազատագրած գեներալներին: Բայցեւայնպես Սասուն Խաչատրյանին իջեցրած ամենամեծ եւ գլխավոր ահանջը Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանն էր: Թե ինչպես նա կարեց Մարտի 1-ի գործը ու ինչ այլանդակություններով, որոնք հեռու են իրավաբանությունից, մենք անցախ տարիներին բազում անգամներ ենք խոսել: Այսօր արդեն պարզ է, որ այս մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցակիցները, նշանակման առաջին իսկ օրվանից աշխատել են Արցախը հանձնելու իրենց ծրագրի վրա, ավելի ճիշտ այն ծրագրի, որը համատեղ մշակվել էր Սորոսի ու Թուրքիայի կողմից:

Այս մարդիկ ոչ մի բանի առջեւ չկանգնեցին եւ դրա մասին իրեղեն ապացույցներ կան, որպիսին 2018-ի սեպտեմբերին հայտնի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները քննարկում էին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու և Յուրի Խաչատուրովին կալանքի տանելու թեմայի մանրամասները։ Զրույցում մանրամասներ ի հայտ եկան նաև, որ այդ ամենը կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով և որ այդ ամենի կատարողն ու ճարտարապետն է Սասուն Խաչատրյանը։
Այնպես որ հողատու դավաճանը միակը չէ, բոլոր նրանք, ովքեր ուղղակի եւ անուղղակի աջակցել են Նիկոլ Փաշինյանին, հավասարապես պատասխանատու են կատարվածի համար: Այս ֆոնին հասկանալի է դառնում նաեւ Սասուն Խաչատրյանի պարգեւատրումը, մարդն իր գործն արել է ու պետք է վարձատրվի:

Անի Սահակյան

դիտվել է 3829 անգամ
Լրահոս
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am