Այդ դո՛ւք եք մեղավոր, այդ դո՛ւք մոգոնեցիք նիկոլին ու նիկոլականությունը՝ լռեցնելով մեր տեսակի ձայնը

ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ
Այո՛, հենց այսպես ու այսքան կոպիտ։ Զարմանում եմ նրանց ու իրենց «մտավորական» համարող այն տեսակի վրա, որ ստոյիկյան հանգստությամբ հայտարարում են, թե՝ «բոլորս ենք մեղավոր»։ Ովքե՞ր են էդ բոլորը։ Մե՞նք՝ սակավաթիվ էն ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՍ, որ դեռ 2018 թ. ապրիլից զգուշացնում էինք, թե ինչ «զուլում» է գալու Երկրի գլխին նիկոլյան խունտայով։ Եվ դառնում էինք «պիցցայակեր, ռոբասերժական» ու էլի ձեր մոգոնած ինչ-որ բաներ։ Հասկացա՞ք, երբ մեզ «տանջող ցավը ձեզ էլ պատեց»։ Ո՛չ, հարգելիներս, այդ դո՛ւք եք մեղավոր, այդ դո՛ւք մոգոնեցիք նիկոլին ու նիկոլականությունը՝ լռեցնելով մեր տեսակի ձայնը, խլացնելով ամեն մի սթափեցնող կոչ, ու հիմա դուք՝ «դուխովապաշտներդ», ուզում եք մեղմե՞լ այս անմեղմելի ցավը, ուզում եք մե՞զ էլ մեղավոր նշանակել։ Նստե՛ք զրույցի ձեր խղճի հետ, մի վայրկյան, մի՛ պահ միայն անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ և հասկացեք, թե ի՜նչ մեծ մեղք եք գործել՝ ձայնակցելով նիկոլին։ Այո՛, դուք մեղավոր եք, բայց ես ու իմ տեսակը ձեր ասած «բոլորի» մեջ չենք։ Մենք բոլորը չենք։ Բոլորը նրանք են, ովքեր բերեցին նիկոլին ու նրա ավազակախմբին, ովքեր մինչև պատերազմը փաթաթվում էին նիկոլի ոտքերին ու նրա գավառամիտ կնոջ կրունկներին։ Մենք այս դեպքում ոչ բոլորն ենք։ Քիչ ենք, բայց հայ ենք։ Ու որ բոլորը նորից չփորձեն «դիվիդենտներ» շահելու փորձեր անել, մեջբերեմ իմ ծանոթ բանաստեղծից մի քառատող՝ գրված բոլորովին այլ առիթով, բայց հարմար հենց «բոլորի» համար։
«Ես ձեզ նման չեղա ու չեմ կարող լինել,
Գուցե երբ հունցել է Արարիչը կավն իմ,
Ուրիշ նյութ է բերել, ուրիշ կերպ է հունցել,
Դրա համար դուք ինձ շատ չեք կարող տանել»։
Ահա այսպես, մի քիչ կոպիտ, բայց, հուսամ, նաև զգաստացնող։

Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 2351 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am