Ավելի քան 60 ռուս բժիշկ է ժամանել Ստեփանակերտ
Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ Ռուսաստանի Արեւելյան զինվորական շրջանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությաւնը:
«Արեւելյան զինվորական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առաջին ստորաբաժանման կազմում են ռազմական վիրաբույժները, անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգները, թերապեւտներն ու համաճարակաբանները: