Սև հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը». Aravot.am

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը եղբոր հետ Արցախում է եղել, նոր է վերադարձել առաջնագծից ու մի շարք հարցեր ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հրամանատարական կազմին։

Նա Aravot.am– ի հետ զրույցում իր խոսքն ուղղեց նախ վարչապետին. «Կարող է դու շատ ազնիվ մարդ ես, շատ լավ ես ճանաչում Ռուստամ Գասպարյանին, նաեւ ճանաչում է նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Դուք իր լեգենդները շատ լավ գիտեիք։

Մինչեւ այսօր ադրբեջանական կայքերը տոնում են Հովազին վերացնելը։ Դուք ասում էիք, որ կան դավաճաններ, անցել է քսան օր, դավաճաններն ինչո՞ւ ձերբակալված չեն։ Դուք ասում եք, ես ընդունում եմ։ Բայց ինչո՞ւ ձերբակալված չեն։ Ո՞նց պատահեց, որ Բայրաքթարը Թութակներում խփեց 4 հոգու, որտեղ ախպերս՝ իր որդու հետ, մեր վաշտի, մեկ էլ մի հրաշալի անձնավորության, գնդապետի հետ կանգնած՝ Բայրաքթարը խփում է, մինչեւ ես իրեն իջեցնում եմ Կարմիր շուկա, 35 կմ, 20 րոպեի ընթացքում, մեր տղաները դեռ դիրքերում չգիտեն, որ հրամանատարը խփված է, բայց ադրբեջանական կայքերը տոնում են»։ Հարցրեցինք՝ այսինքն ձեր եղբոր զոհվելու մեջ դավաճանություն եք տեսնում, նա պատասխանեց.

«Այո, մենակ ես չէ, ազգի 50%-ը, որովհետեւ 4 հոգու վրա Բայրաքթարը չէր աշխատի։ 20 րոպե հետո ադրբեջանական կայքերը տոնում էին, դեռ զոհված չէր ինքը, գրում էին զոհվել է։ Հստակ իմացել են՝ ում են խփում»։ Կարդացեք նաև Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք. Արտակ Զաքարյան Գործադիրում ընդունեցին զինվորների ծնողներին. խոստացել են ՊՆ-ում հանդիպում ապահովել եւ ոչ միայն Զինվորների ծնողները Փաշինյանին 1 օր ժամանակ տվեցին՝ տեսաուղերձով պատասխանելու իրենց պահանջին Երկրորդ հարցադրում-պահանջը վարչապետից հետեւյալն է.

«Պարոն վարչապետ, հրապարակեք ցուցակ ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհերի մասին, եթե կան այդպիսիք։ Դուք ասում եք նախկին, նախկիններին ասում են՝ ներկա, իմ համար բոլորդ էլ մեկ եք։ Մենք Լեւոնի ժամանակ ճշմարտությունը խոսելու համար դատվել ենք, Ռոբերտի ժամանակ դատվել ենք, Սերժի ժամանակ ախպորս տղուն փակեցին 3 ամիս՝ ճշմարտությունը խոսելու համար։ Հիմա ճշմարտությունը խոսալու համար ախպերս ու ախպորս տղեն չկան։ Այն հանրահայտ տեսագրությունից հետո, որ ախպերս ասեց՝ դավաճանները չեն ներվելու, դրանից մի շաբաթ հետո ինքը չկա։ Եթե կա դավաճանություն,պահանջում եմ ես՝ դավաճանները պիտի դատապարտվեն։

Եթե այսօր մարդիկ կան, որ ասում են՝ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա՝ դա կլինի վարչապետ, պատգամավոր, եթե պատասխանատվություն ես վերցնում քո վրա, պատասխանատվությունը նաեւ ունի հետեւանքներ, պետք է պատժվի պատասխանատուն։ Նախկին, ներկա, ապագա, անցյալ իմ համար մեկ է, ես թագավոր եմ կորցրել ու հայ ազգն է կորցրել, ասեմ իմացեք։ Հայ ազգը կորցրեց մեկի, ով իր ամբողջ կյանքի 30 տարում հագից չհանեց համազգեստը։ Ու այսօր մարդիկ, որ մտած են այդ համազգեստի մեջ ու կարում են ամբողջ համացանցով հայհոյել էս ժողովրդի՞ն, ո՞վ եք դուք, կարո՞ղ եք հայհոյելու փոխարեն կանգնեք ասեք, թե որ դիրքում քանի թուրք եք խփել։

Բոլոր նրանց եմ ասում, հրապարակում կանգնածներին, բոլոր նրանք, ովքեր դիրքերից, կամ էն դերասանություն, որ արեցին իբր թե մարզպետարաններին հավաքվեցին, գնացին Մեղրիի սարերում նկարվեցին, դրա իմաստը ո՞րն է։ Դուք ծիծաղում եք մեզ վրա։ Մեր զոհերի արյունը դեռ թաց է ու այդ արյունը բողոք է բարձրացրել Աստծո մոտ ձեզ վրա, կլինեք նախկին, թե ներկա։ Ինչպես աստվածաշնչյան Աբելի արյունը բողոք բարձրացրեց Աստծո մոտ, այդպես էլ այս զոհերի արյունն է բարձրացրել, պատասխան եք տալու Աստծո առաջ։ Ով է այդ դավաճանը, ինքն իր մեջ արդեն գիտի։ Ես նորից եմ ասում, պահանջում եմ՝ հրապարակեք ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքի անդամների զոհերի մասին»։ Մենք ճշտեցինք՝ այսինքն, իրենք իրենց որդիներին, բալաներին այսպես ասած պահե՞լ են՝ նա պատասխանեց.

«Այո, պահել են ու բանակ ուղարկել ֆանատներին։ Երկու պատերազմ՝ 90-ականներին, մեկ էլ 2016-ին մեր ազգը դհոլ զուռնայով, պարելով գնում էր պատերազմ։ Էդ ո՞նց եղավ, որ էս անգամ փախնում էին, ո՞վ սարքեց։ Չկար կազմակերպող։ Ես զգուշացնում եմ՝ որեւէ մեկը, կլինի վարչապետ, պատգամավոր, չփորձեք կռվող տղերքին ասեք՝ փախել են, ձեզ թույլ չենք տալիս, որովհետեւ դուք ձեր ընտանիքներում չեք ունեցել զոհ, ձեր սրտերը չի մրմռացել, չեք ողբացել, չեք լացել։ Դուք իրավունք չունեք խոսեք զինվորի մասին, էն զինվորի, որ էսօր տարածքները տվեցինք, զինվորներին էլ հետը։ էն հրամանատարները, որ այսօր ամպագոռգոռ խոսում են, թող կանգնեն ասեն՝ քանի՞ զինվոր են իրենց հետեւից տարել ու էն ամենաբարձր գոռացողը միայնակ է գնացել սահման, 10-15 հոգով: Ես, որպես զինվոր ու իմ կողքին գտնվող 300 պայմանագրային հովազներ են։ Բայց մի բան ասեմ, մենք, որ 150 հոգով եկանք Երեւան, որ մեզ հագուստ տային, պիտի լինեին, ասեցին՝ շատ եք եկել, մեր վաշտերը օրենքով պիտի լինեն 98 հոգի։ Եղբայր, պատերազմ է, ի՞նչ օրենքի մասին ես խոսում դու, 150-160 հոգի բերել ենք, 300 հոգի սահմանում ունեինք կեսին հետ ենք ուղարկել։ Լացում էին տղաները։ Եվ այդ տղաներին ասում են՝ փախնող, արցունքներն աչքերին ասում էին՝ կամանդիր, մենք հետ չգանք… Ո՞վ կարող է ասել՝ հրաման եղե՞լ է հարձակման, որ մարդը հարձակվի։ Միշտ նահանջ, նահանջ, իսկ նահանջում կոտորվում է միշտ։ Իմ սիրտը ցավում է նրա համար, որ պատգամավորներն ասում են՝ դե պատերազմ էր, կրվեցինք։ Ոչ, չկրվեցինք, դուք կրվեցիք, Ռուստամը հաղթել է, ախպերս հաղթել է։ Ես դիակի մոտ ասում էի՝ ախպեր, բաներ են կատարվում, երանի քեզ, որ չտեսար, գնացիր ու չես տեսնի, թե ինչ են անում։ Ինչ է նշանակում թուրքը գա մտնի գյուղերը ու հայերին ոչ մեկը չկա պահող, ասեն գնացեք էստեղից, էս մեր տներն են։ Սա՞ էլ են նախկիններն անում, թե՞ Քադաֆին է անում։ Տղա ենք ունեցել, դիրքում վառվեց, բայց չիջավ դիրքից, մինչեւ վերջ կռվեց։ Ո՞նց կարող եք ասել, թե փախել են, դուք եք փախել ու մեզ մենակ թողել։ Ես պահանջում եմ, պահանջատեր են, ես կորցրել եմ, պահանջում եմ ցուցակներ ձեր եւ նախկինների զոհվածների։ Քառասունքից երկու օր առաջ նոր հրապարակում են եղբորս որդու զոհված լինելը։ Վաղուց հուղարկավորել էինք, դա ի՞նչ է նշանակում, կոմպետենտ չեն, չեն հասկանում՝ ինչ են անում։ Ես չեմ ասում Նիկոլը վատն է։ Ախպեր, դու չես կարող 200 կգ-անոց շտանգա բարձրացնել, քո քաշը հերիքում է 20 կիլոյի։ Դու գնա քո 20 կիլոն հանի։ Ախպորս անունից եմ ասում, ես չեմ թողնի իմ ամբողջ զորքը քո հետեւից գա։ Ինքը չէր սիրում անարդարություն։ Նա մի արտահայտություն արեց՝ հրամանատարը, եթե իր տեղում չի, պետք է լքի։ էսօր ախպորս խոսքը կատարվեց, որպես հրամանատար դուք ձեր տեղում չեք։ Եթե դու թուղթը ստորագրելուց հետո ասում ես՝ հները հողերը ծախեցին, պահանջում եմ քեզնից, դուք ունեք 3 օր ժամանակ դավաճաններին ձերբակալելու, եթե դուք գիտեք ովքեր են»։

Սերոբ Գասպարյանը դիմեց նաեւ զինվորականներին. «Լեգենդար հրամանատարներ իրենց հարցազրույցներում ասում էին, թե խուճապ են ստեղծել, առաջնագծում զինվորներին ասել են՝ Նիկոլը հողերը ծախել է, փախչեն հետ։ Ես հիմա հարց եմ ուղղում, առաջվա լեգենդար հրամանատարներ, ձեր լեգենդն արդեն վերջացավ, ես պահանջում եմ ձեզանից անուններ տալ։ Հովազի լեգենդը կմնա մինչեւ վերջ, բայց ձերը վերջացավ, որովհետեւ դուք բաներ եք խոսում, բայց անուններ չեք տալիս: Անուններ տվեք, ձերբակալեն դավադիրին։ Ո՞վ է պատասխան տալու 10 հազար զոհերի արյան համար»։

Հետո Սերոբ Գասպարյանը դիմեց Արայիկ Հարությունյանին. «Քեզ եմ դիմում, դու ինձ խոստացար, որ Հայաստան գաս, իմ հետ հանդիպում կունենաս՝ իմ հարցերին պատասխան տալու համար։ Չարեցիր դա։ Եկար ու չարեցիր։

Այնտեղ տղերքն ինձ խնդրեցին, որ շատ հարցեր չտամ քեզ, բայց ասում եմ՝ դու խաբեցիր ինձ»։ Ամփոփելով իր խոսքը՝ Գասպարյանը կոնկրետ ժամանակ տվեց Փաշինյանին․

«Եթե ասում ես դավաճաններ կան, ձերբակալիր, եթե ոչ, դու ես դավաճանը։ Հրապարակեք ձեր ընտանիքի, պատգամավորներից սկսած բոլոր իշխանականների ընտանիքների զոհված անդամների ցուցակը։ Ձեր աթոռներին նստած ծիծաղում եք մեզ վրա, չգիտեմ որտեղից եկած, պատահականությամբ պատգամավոր դարձած, ծիծաղում եք մեզ վրա։ Մենք ձեր համար ենք գնացել, դատարկ հողը մեզ պետք չի, հողը պետք է ժողովրդով։ Մենք հանուն դրա գնացինք ու կորցրեցինք։ Կպարզվի՝ նախկիններն են դավաճանել, թե ով ու իմացեք, հաստատ մեր ազգը ծնել է ու կծնի Սողոմոն Թեհլերյաններ, սա լավ հիշեք։ Մի օր մի տեղից ձեր առաջ դուրս կգա ինչ- որ մեկը, որ դուք չեք կարող նայել նրա աչքերի մեջ, դու կլինես նախկին, թե ներկա, կապ չունի։ Մի ծիծաղեք մեր վրա, եթե մենք սկսենք ձեր վրա ծիծաղել, դուք տեղ չեք ունենա մոլորակի վրա տափելու»։

դիտվել է 9023 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am