Աննա Հակոբյանի նկատմամբ լրտեսության կասկածով գործ կհարուցվի՞ (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է հասկանա, որ իր խոսքը որևէ արժեք չունի»,-168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ես իմ անվստահությունն իր և կառավարության հանդեպ հայտնել եմ դեռ սեպտեմբերի կեսերին՝ մինչև պատերազմ սկսվելը, այնպես որ, նա պետք է հստակեցնի, որ այդ օդը շարժելը որևէ գին չունի՝ առնվազն մտածելու ունակությունը պահպանած ժողովրդի մոտ: Իր ասածը չէ, որ մեզ պետք է ուղղորդի: Եթե ղեկավարը փնտրում է մեղավորներին այլոց մեջ, դա քաղաքական անմեղսունակություն է: Դա պետական գործչի անմեղսունակության ինքնախոստովանություն է: Ղեկավարը պատասխանատու է բոլոր սխալների և կորուստների համար»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր կինն իր հանձնարարությամբ գնացել է ՊԲ հրամանատարական կետ՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով, Լարիսա Ալավերդյանն ասել է.

«Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կարող է բարոյական աջակցություն ցույց տալ Արցախի բանակի զինվորականներին: Ես կառաջարկեի գործ հարուցել լրտեսության մեջ կասկածով՝ տիկին Աննայի մասնակցության մասով: Այդտեղ իրավունք չունի որևէ մեկը լինել: Երբ այդ ձևն ամուսինների մեջ ընտրվել է, որ գնա, նա ինչ է՝ օրենքի ո՞ւժ է տվել դրան, օրենքն արգելում է: Ինչի՞ հիման վրա է հորդորել կնոջը գնալ, ի՞նչ է՝ այնտեղ այդպիսի բարոյական աջակցության կարի՞ք կար: Այդ ի՞նչ պատմություն ունի անձնական և քաղաքական, որի խոսքը պետք է լինի բարոյական աջակցություն: Զրոյական ինքնակենսագրություն ունի՝ քաղաքական առումով: Պարոն Փաշինյանի կողմից այդ բոլոր ինքնախոստովական ցուցմունքները պետք է հաշվի առնվեն այն ժամանակ, երբ ինքը ոչ թե սին խոսքերով պատասխանատվություն է վերցնում իր վրա, այլ ՔՕ-ով նախատեսվածով»:

Լարիա Ալավերդյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք ուներ, որ պետք է Արցախը հանձնի.

«Դա կարելի է հետևողականորեն տեսնել: Ինքն այդ «գաղափարախոսությունը» ստացել է դեռ Առաջին նախագահից: Առաջին նախագահը հիմա ձևի համար է կշտամբում Նիկոլ Փաշինյանին: Այդ համոզմունքով չի արվել անհրաժեշտը: Ավելին, ես կասկածում եմ, որ տեղի են ունեցել այնպիսի քայլեր, որ արագացվել է դա: Ես հիմնավոր կասկած ունեմ՝ ինչո՞ւ է պատերազմն այդպես երկար տևել. Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր այնպես անել, որ ամբողջովին տանուլ տար պատերազմը բանակը, ամբողջովին մեղքը բանակի վրա դնել, բայց բանակը չէր հանձնվում: Երբ դա չի ստացվել, գրաֆիկ կար նշված, որ ամեն ինչը պետք է ավարտվեր Ադրբեջանի պետական դրոշի օրը, և տեսնելով, որ այդպես էլ չի ստացվում, էլի բանակը պատերազմում է, ինքը ստորագրեց այդ փաստաթուղթը»:

Հարցին՝ այսինքն՝ կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվա՞ծ է եղել, նա պատասխանեց. «Ինձ համար մեկ է, թե ում հետ, ես տեսնում եմ, որ 2018թ. Նիկոլ Փաշինյանի գալու նպատակը դա էր, և դա արվել է բավականին հստակ»:

դիտվել է 9271 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am