Փաշինյանը հերթական անգամ սահմանադրական կարգ է տապալում, պաշտոնից ազատվելուց հետո հայտնվելու է համապատասխան հիմնարկներում. Գևորգ Պետրոսյան

«Մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում, այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այն ոճը, թե անսխալական է, և ոչ մի քննադատություն չի ընդունում:  Շատ ելույթներ եղան, բայց ինձ զայրացրեց մի ելույթ, երբ պատգամավորն ասաց՝ բա Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվե՞լ է, որ Հայաստանում վերացնենք: Չհասկացա՞նք, դա ի՞նչ համեմատություն է, Հայաստանի այսօրվա վիճակը համեմատել Ադրբեջանի հե՞տ, Ադրբեջանը, ցավոք սրտի, դժբախտաբար, հաղթանակած երկիր է, նա այդպիսի խնդիր չունի: Այս մակարդակում են իրենք տեսնում խնդիրները, դրա համար էլ չեն պատկերացնում ոչինչ և ցույցով դեմ են քվեարկում: Ռազմական դրությունը երկարացնելու միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության ժամանակի երկարաձգումն է»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» կողմից ռազմական դրության չեղարկման նախագծին դեմ քվեարկելուն:

 «Հիմա անիշխանություն է ՀՀ-ում: Կառավարությունը մատնված է անգործության, Ազգային ժողովը գործում է պատվերով, անիշխանությունն էլ հո պոզով պոչով չի՞ լինում: Հիմա մարդիկ գիտե՞ք ինչ վիճակում են, ես մարդկանց հետ շատ եմ շփվում: Ասում են՝ երբ այս դրությունն ավարտվեց, կարողացանք դուրս գալ, գնալու ենք անորոշ ուղղությամբ, այսինքն՝ բախտի քմահաճույքին եք հանձնել մարդկանց: Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մարդիկ այն ժամանակ գնալուց կոնկրետ ուղղությամբ էին գնալու, հիմա ասում են՝ ընդամենը Հայաստանից դուրս գանք, թե որտեղ, էական չէ: Բա կարելի՞ է էս ժողովրդին բախտի քմահաճույքին թողնել: Բա էս ժողովուրդն իրեն վստահեց ինչի՞ համար, որ էսօր ասի՝ մենակ Հայաստանում չլինեմ, ուր ուզում ա գնա՞մ»,- ընդգծեց նա:

 

դիտվել է 1110 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am