Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան և Սամվել Բաբայան երեք գլխանի հրեշը կործանեց Արցախը և կոտրեց հայ ժողովրդի ողնաշարը
«Համահայկական Ազգային համաձայնություն» նախաձեռնության ղեկավար Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը իր ընթացքով և ելքով որոշվել էր շատ ավելի վաղ։ 2020 մարտի 31_ի ԱՀ ընտրություններ, իմ տեսած ամենաթակ ընտրությունը Արայիկ Հարությունյանը փողեր էր բաժանում անթիվ, անհամար, գործի էր դրված ամբողջ պետական ապարատը, շինանյութ ցեմենտ, տանիքի շիֆեր, կեղծ, անկատար խոստումներ, պլակատների չափերը, բուկլետների քանակը կարելի էր խեղդվել դրանից։ Սամվել Բաբայանին մտցրել էին խաղի մեջ սա չէր կարողացել սեփական թեկնածությունը առաջադրել, բայց կուսակցության պլակատների վրա էր ու ամենուր իր սև գործն էր անում, սրանց թեքնածուն սորոսածին Մասիս Մայիլյանն էր, սրանց պաշտպանում էին սորոսածինները, իրենց տեխնոլոգիաններով և մոլորված հայրենասեր տղաները։ Հավաքված խառնաբոխի միակ նպատակն էր, որ հանկարծ Վիտալի Բալասանյանը չընտրվի, ամբողջը պայքար էր մի մարդու դեմ, ո՞վ հող հանձնող չէր և թշնամին չէր տեսել նրա թիկունքը։ Բոլորը գիտեին, որ ամեն դեպքում լինելու է երկրորդ փուլ, բայց Բալասանյանը պետք է երկրորդը չլիներ։ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան և Սամվել Բաբայան եռյակը սա պլանավորել էր ավելի վաղ։ Այս երեք գլխանի հրեշը կործանեց Արցախը և կոտրեց հայ ժողովրդի ողնաշարը»: