Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք. Ինչ իրավիճակ է Սոթքում
Mediaport telegram-ալիքը փոխանցում է Զաքարիա Ծայրագույն Վարդապետի խոսքը Սոթքի ոսկու հանքի վերաբերյալ. «Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ: Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք»: