Ընդվզում է եկեղեցին

Հայ եկեղեցական կառույցները, եկեղեցականները՝ իրենք, մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ միշտ ունեցել են չեզոք դիրքորոշում։ Նրանք բավականաչափ լայնախոհ են եղել՝ չխառնվելու հոգեւոր դաշտից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, եւ նրանց այդ պահվածքը միշտ եղել է հանուն պետականության, հանուն ազգի, հանուն հայրենիքի։ Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխարհիկ զանազան ապազգային կամ հակազգային ուժերի կողմից ոտնահարվել են եկեղեցու եւ բարձրաստիճան եկեղեցականների իրավունքները, սահմանափակվել են մարդկային ազատությունները, նրանք դարձյալ գերադասել են չարձագանքելու եղանակով լիքցքաթափել լարվածությունը։


Հիշենք երկու-երկուսուկես տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի հանդեպ կատարված ոտնձգությունները, հիշենք նաեւ դրանք կատարող ու սատարող անձանց անունները, ովքեր հետո իշխանությունների կողմից պարգեւատրվեցին զանազան պաշտոններով։ Եվ վերստին արձանագրենք՝ եկեղեցին խոհեմաբար անհաղորդ մնաց իրեն սադրելու միտված գործողություններին։ Եկեղեցու բողոքը եւ ընդվզումն ուղղակի կերպով չարտահայտվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարության ապազգային ղեկավարության կողմից հայ մանուկների կրթությունից ցանկացան օտարել Հայ եկեղեցու պատմությունը՝ ուսումնական այդ առարկան ծրագրերից դուրս հանելու կամ երկրորդական թեմաների վերածելու եղանակով։ Ճիշտ է, եղավ հոգեւոր խորհրդի հորդորական բնույթի մի հայտարարություն, ուրիշ ոչինչ։

Եվ հայ եկեղեցու այս խոհեմ կեցվածքի ֆոնին այսօր որոշ եկեղեցական կառույցների եւ բարձրաստիճան եկեղեցականների պահվածքը կարելի է ասել ոչ միայն ավանդական չէ, այլեւ աննախադեպ է, ինչպես նաեւ՝ բնութագրական գործող իշխանությունների ապազգային ընթացքի նկատմամբ արդեն հոգեւոր դաշտի ուղղակի ընդվզման տեսանկյունից։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի «պարականոն» վարքը իշխանությունների խորագույն զարմանքն է հարուցել՝ այնչափ, որ որոշել են սրբազանին հրավիրել ԱԱԾ։ Իսկ մարդն ընդամենը ֆեյսբուքյան էջում պահանջել է վարչապետի հրաժարականը․ «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պետք է հեռանա ժողովրդի եւ իրավապահների միջեւ բախումներից եւ, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»: Գրառման հեղինակը ո՛չ զինված մարդկանց է կոչ արել՝ պատժելու ինչ-որ ներքին թշնամիների, ո՛չ էլ հրահրել բախումներ ու անկարգություններ, այլ ընդամենը հրաժարական է պահանջել։ Եվ նրան կանչել են ԱԱԾ։ Հենց լոկ այս փաստի մեջ մեր տխեղծ իրականության ողջ փչացածությունն է, այլասերվածությունը, քաղաքական սնանկությունը եւ մեկ անձի իշխանության համավարակը։

Բայց Արշակ Սրբազանի հետ կապված պատմությանը հաջորդեց մեկ այլ, է՛լ ավելի անսպասելի եկեղեցական ներհակություն․ «Նոյեմբերի 22-ին Քուվեյթի թեմի կաթողիկոսական փոխանորդ՝ Հոգշ․ Տ․ Պետրոս Վրդ․ Մանուէլեանը, Արժ․ Տ․ Արտակ Ա․ Քհնյ․ Քեհեայեանը, թեմական խորհրդի եւ ազգային վարչության ներկայացուցիչներ, նաեւ Ք․Ա․ վարժարանի տնօրենն այցելել են Քուվեյթում ՀՀ դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Սարմեն Բաղդասարյանի հետ։ Պատվիրակությունն իր ցասումն է հայտնել նոյեմբեր 9-ին ՀՀ վարչապետի կողմից ստորագրված նվաստացուցիչ ու պարտվողական փաստաթղթի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի բարվոք լուծում գտնելու եւ երկիրը փակուղուց դուրս բերելու նպատակով պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու Հայաստանում ազգային միասնականության կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Պատվիրակությունը նաեւ իր խորը մտահոգությունը եւ ընդվզումն է արտահայտել Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու՝ իշխանությունների միտումնավոր ապաժողովրդավարական քայլերի նկատմամբ։ Պատվիրակությունն այս բովանդակությամբ նամակ է հանձնել դեսպանին` հասցեագրված ՀՀ իշխանություններին»։

Անշուշտ, այս երկու՝ իրար լրացնող իրողություններից այլ եզրակացություններ պետք չէ անել, քան այն, որ եթե արդեն «ցասմամբ» ընդվզում է եկեղեցին, ուրեմն իշխանությունների հրաժեշտի ժամը հասել է։

Լևոն Սարգսյան

Հրապարակ

 

դիտվել է 923 անգամ
Լրահոս
Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am