Նիկոլ Վովայիչը փոխում է մասնագիտությունը

 Փաշինյանը շարունակում է ինտենսիվ կերպով ադապտացվել Ռուսաստանին, չնայած ժամանակին ինքն էր պնդում, որ Ռուսաստանը պետք է ադապտացվի Հայաստանին եւ Հայաստանում առաջացած նոր իրողություններին: Թերեւս կարելի էր ասել՝ լավ է ուշ, քան երբեք, բայց, ցավոք, Փաշինյանը ադապտացվել սկսեց շատ ուշ, այնքան ուշ, որ կադապտացվեր նույնիսկ Մոզամբիկին, եթե Մոզամբիկի խաղաղապահները մտնեին Արցախ:

Ինչո՞վ բացատրել իզմ-եր չունեցող Փաշինյանի այս պատմական կերպարանափոխությունը: Հարցին կարելի է պատասխանել շատ կարճ՝ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով: Փաշինյանը խայտառակ պարտություն է կրել պատերազմում, տարածքներ հանձնել, ընկել հազարավոր զինվորների արյան մեղքի տակ, անզորությունից պատեպատ է դիպչում՝ չկարողանալով ոչինչ անել անհետ կորածներին գտնելու եւ գերեվարվածներին վերադարձնելու գործում: Ես դեռ արցախահայության իրավունքների մասին չեմ խոսում, որովհետեւ Փաշինյանը նաեւ այդ իրավունքները պաշտպանելու հնարավորություններից է զրկել Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանը դուրս թողնելով Արցախի եւ արցախահայության հետագա ճակատագիրը որոշող ֆորումներից ու բանակցային հարթակներից: Այսքանից հետո հեռանա՞լ… Օ, ոչ, Նիկոլ Փաշինյանը կամիկաձե չէ, նա ինքնասպան չի լինի, նա չափից ավելի շատ է սիրում իրեն ու այն ամենը, որ հասցրել է ձեռք բերել վարչապետ աշխատելու 2.5 տարում: Քննադատություններն ու ցավալի պիտակավորումները, որ հնչում են նրա հասցեին, թենիսի գնդակի պես հետ են մղվում անտարբերության պատից: Փաշինյանը չի լսում ոչինչ, չի արձագանքում որեւէ խոսքի, արդարանալ չի փորձում… Անիմաստ է: Նա միայն փրկություն է որոնում եւ կարծես գտել է այն՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի գրկում:


Պետք է ընդունել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Պուտինին հրաշալի հնարավորություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանից նրա նախընթաց պահվածքի վրեժը լուծելու համար: Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ հայտարարեց, թե 2016թ. ապրիլյան պատերազմը Ռուսաստանն է հրահրել, Նիկոլը չէ՞ր, որ միջուկային գերտերության ղեկավարին Երեւանում ընդունեց ու ճանապարհեց «շիրպոտրեբին» վայել պրոտոկոլով, Նիկոլը չէ՞ր, որ միկրոավտոբուսի մեջ կծկված Պուտինի նկարներն էր տարածում Ֆեյսբուքում, Նիկոլը չէ՞ր, որ համաշխարհային ծաղրի առարկա դարձրեց Պուտինի սրբություն սրբոց ՀԱՊԿ-ն: Բայց Պուտինը, ինչքան էլ որ առասպելներ պատմենք նրա «կատաղիության», «անհանդուրժողականության», «հիշաչարության» եւ այլ «բարեմասնությունների» մասին, առաջին հերթին գերտերության ղեկավար է եւ չի կարող զբաղվել մի այնպիսի մանր խնդրով, ինչպիսին կապիտուլացված Նիկոլից ու նրա իշխանությունից վրեժ լուծելն է: Պուտինի համար Հայաստանի ներկա իշխանությունը մի գայթակղիչ գնդակ է, որով նա դեռ կկարողանա խաղալ՝ մեր տարածաշրջանում իր երկրի շահերն առաջ տանելու համար: Այդ գնդակով 2.5 տարի խաղացին Սորոսն ու Արեւմուտքը, ամեն ինչ արին Ռուսաստանին իր կենսական շահերի դաշտից դուրս մղելու համար, իսկ հիմա խաղալու հերթը Ռուսաստանինն է, եւ Նիկոլը դեռ մի որոշ ժամանակ կարող է պիտանի լինել այդ խաղի համար:

Այս հանգամանքը ոգեւորել է Փաշինյանին: ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը Պուտինին առաջարկում է ավելի երկար խաղալ իրենով: Փաշինյանի կարծիքով՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության 5-ամյա ժամկետը բավարար չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Այս նուրբ ակնարկը, բնականաբար, ունի որոշակի գին, բայց Նիկոլը Ռուսաստանի համար դա անում է անվճար՝ դրա համար ակնկալելով մեկ բան՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին մնալու հնարավորություն: Մի խոսքով՝ հայ-ռուսական հանրածանոթ «դրամատուրգիա»:

Փաշինյանի «շրջադարձը» դեպի Ռուսաստան եւ անձամբ դեպի Պուտինը, նոր շնչառություն է հաղորդել նիկոլական մամուլի մնացորդացին: Այստեղ սկսել են քննարկել իրենց տեսանկյունից մի շատ կարեւոր հարց՝ կընդունի՞, արդյոք, Ռուսաստանը ընդդիմության առաջարկած նոր բանակցողին, թե՞ Նիկոլն ավելի հարմար է այս պահին: Իրենք տալիս են այս հարցը, իրենք էլ պատասխանում, որ «գնդակի» դերակատարության համար Նիկոլն ավելի հարմար է, եւ այս պահին Ռուսաստանը հազիվ թե գնա Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռիսկին: Այսինքն, այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա շուրջ ձեւավորված իշխանությունը կապիտուլացվել են Ադրբեջանի առաջ, կորցրել Արցախն ու պատճառ դարձել ոչնչով չարդարացված զոհերի՝ հեչ, իսկ, ահա, Ռուսաստանի խաղը, ինչ է թե Նիկոլը հարմար է այդ խաղի համար, մե՞ջ: Նիկոլը, ի դեպ, կարող է շատ հարմար գնդակ լինել նաեւ հայկական ողջ պետականությունը ոչնչացնելու եւ Հայաստանի ինքնիշխանության վերջին ծվեններն օտարին շնորհելու խաղում: Որեմն ի՞նչ, մնա՞:

Արման Բաբաջանյանի նման մեկը, որ երեկ Նիկոլին ու նրա մանկուրտներին հորդորում էր հեռանալ իշխանությունից, Հայաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել եւ նոր իշխանություն ձեւավորել, այսօր իր լրատվամիջոցով «տեսակետ է» զարգացնում, թե քանի Պուտինը խաղում է, թողնենք խաղա, որովհետեւ Հայաստանում, սեփական նախաձեռնությամբ Նիկոլին իշխանությունից հեռացնելու ձեւեր չկան: Փաստորեն, նույն «դրամատուրգիան» է նաեւ Նիկոլից ներքեւ: Այստեղ ոչ ոք չի ցանկանում կորցնել իշխանությունը, բանակցողի փոփոխությունը նրանց համար իսկական կատաստրոֆա է, լափամանի կորուստ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Եվ վերջում՝ երկու խոսք Փաշինյանին: Պարոն վարչապետ, ինչ արել, չես արել այս ընթացքում, լիուլի բավարար է քեզ «կախաղան» բարձրացնելու համար: Բավ է այլեւս, հրաժարական տուր եւ գթասրտություն աղերսիր քո ժողովրդից ու դատարանից: Դու ուրիշ անելիք չունես: Հասկացիր, Պուտինի տակ հարմար տեղավորվելով՝ դու ավելի ես խորացնում հայոց պետականության ճգնաժամը եւ սպառնալիք դառնում Հայաստանի Հանրապետության համար: Դու միշտ եղել ես խաղալիք ուժեղների ձեռքին: Եվ դա է պատճառը, որ արեւմուտքից արեւելք ոչ ոք հաշվի չնստեց քեզ հետ ու քեզնով խաղաց այնպես, ինչպես հարմար գտավ:
Արցախի կորուստը, Նիկոլ Փաշինյան, քո վերջի վերջն էր:

Էդիկ Անդրեասյան

Հրապարակ

դիտվել է 922 անգամ
Լրահոս
Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am