Փաշինյանը տոնածա՞ռ է, ի՞նչ է, որ իր շուրջը համախմբվենք. Գևորգ Պետրոսյան
«Օրվա իշխանություններն այսօր ցանկանում են պահպանել ռազմական դրությունը, քանի որ նպատակ ունեն երկարաձգելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, ի՞նչ է, որ իր շուրջը համախմբվենք, կամ նրա ո՞ր արածի համար նրա շուրջը համախմբվենք: Փաշինյանից՝ որպես գերագույն, շինծու, ինքնահռչակ հրամանատար, պահանջում եմ մի կոնկրետ միջոցառում վկայակոչել, որը վերաբերում է ռազմագերիների վերադարձին և զոհված հերոսների դիերը բերելուն: Հիմա կասի՝ բանակցում ենք, զզվել ենք այդ հեքիաթներից»,- Դիտարկմանը,թե իշխանականներն ասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է և ի վիճակի է բանակցել Արցախի հարցի շուրջ, հետևաբար՝ պետք է նրա շուրջ համախմբվեն բոլորը, նման կերպ արձագանքեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Փաշինյանը սովորություն ունի ամեն վատ բան բարդել ընդդիմության վրա, իսկ լավ բաները վերագրել իրեն: