Սարքավորումներով գծում են սահմանագիծը. Վարդենիսի քաղաքապետը՝ ադրբեջանցիների՝ Սոթքի հանք ներթափանցելու մասին

Ես չեմ կարող ո'չ հաստատել, ո'չ հերքել: Սա մի քիչ ռազմական մասշտաբի հարց է: Իհարկե, կան որոշ տեղեկություններ, բայց լիազորված չեմ նման հարցերի պատասխանել: Ընդհանրապես, տեղակայվում են բոլոր զորքերը՝ ըստ սահմանագծի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ 80 ադրբեջանցի զինվորականներ ներթափանցել են Սոթքի ոսկու հանք:

«Հանքի տարածք մտնելը ես չեմ կարող հաստատել կամ հերքել, իմ ունեցած տվյալներով՝ զինվորականները երկու կողմից էլ՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի, ճշտումներ են անում սահմանի վերաբերյալ՝ ամբողջ գծի երկայնքով: Նրանց հետ են ռուս խաղաղապահները»,-ասաց քաղաքապետը:

Հարցին՝ այսինքն՝ նա հերքու՞մ է, որ 80 ադրբեջանցի զինվորականներ մտել են ոսկու հանք, Մելքոնյանը պատասխանեց. «Ես չեմ հերքում: Ես այս պահին չեմ կարող նման տեղեկություն տալ: Իմ տեղեկություններով՝ գծում են սահմանագիծը՝ ժամանակակից սարքավորումներով»,-ասաց նա:

Հարցին էլ՝ ժամկետ ասվե՞լ է՝ երբ են այդ ճշտումներն ավարտվելու, Մելքոնյանն ասաց, թե ինքը չունի նման տեղեկություն:

Հարցին՝ ի վերջո, Սոթքի հանքի ո՞ր հատվածն է մնում Քարվաճառում, որը հանձնվել է Ադրբեջանին, որը՝ ՀՀ-ում, Մելքոնյանն արձագանքեց՝ չի կարող ասել. «Սոթքի հանքի հատվածներ հատվում են սահմանագծին, որոշ հատվածներ մնում են սահմանագծից մեր կողմ: Ճշտումներ են ընթանում, թե որտեղ է հատվում սահմանը, որտեղ պետք է լինեն իրենց զորքերը, որտեղ՝ մեր, իրենք չեն կարող ոսկու հանք մտնել: Իմ տեղեկություններով՝ այդքանն է»,-ասաց նա:

Հարցին՝ այս պահին ինչ է կատարվում Սոթքի ոսկու հանքում, Վարդենիսի քաղաքապետն արձագանքեց՝ չի կարող ասել, քանի որ վերջին մեկ օրում չի եղել այնտեղ: «Երեկ բացարձակապես ոչ մի բան չի կատարվել, որովհետև սահմանը բավականին հեռու է եղել Սոթքի հանքից, բայց այսօր բան չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների՝ Սոթքի հանք ներթափանցելու մասին գրառում էր կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը. «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք»,-գրել էր նա։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն էլ նշել է, որ շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:

դիտվել է 815 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am